Վինիրները կերամիկական ներդրուկներ են ատամների վրա, որոնք օգնում են փոխել ատամների ձևն ու գույնը:
Սա հիանալի լուծում է այն դեպքերի համար, երբ կա ատամնաշարի խախտում, բայց բրեկետների միջոցով օրթոդոնտիկ բուժումը չի համապատասխանում բուժառուին՝ տևականությամբ կամ այլ պատճառներով պայմանավորված:
Վինիրներն այդքան մեծ տարածումը ստացել են նաև իրենց հարատևության շնորհիվ․ կանոնավոր հիգիենայի և ստոմատոլոգի խորհուրդներին խիստ հետևելու դեպքում դրանք կարող են ծառայել շատ երկար:
Ցուցումներ վինիրների տեղադրման համար՝
- Էմալի գույնի փոփոխություն
- Ոչ ուղիղ ատամնաշար
- Ճեղքեր ատամների միջև
- Էմալի վնասվածքներ և առջևի ատամների բազմաքանակ կարիես
Ինչո՞ւ վինիրների տեղադրման համար արժե դիմել հենց Ավանտա.
- Բարձր որակավորում ունեցող տարբեր պրոֆիլների ստոմատոլոգների թիմային աշխատանք
- Նորագույն թվային սարքերի առկայություն
- Ստոմատոլոգիական մանրադիտակների կիրառումը պատրաստման փուլերի ընթացքում մեր աշխատանքն ավելի ճշգրիտ է դարձնում:
Նույն հարկում տեղակայված բարձր տեխնոլոգիական ատամնատեխնիկական լաբորատորիան թույլ է տալիս աշխատանքները կատարել արագ և ամենաբարձր որակով:
Խորհուրդներ վինիրները խնամելու համար․
- Ընտրել ատամի ճիշտ խոզանակ և ատամի մածուկ
- Կանոնավոր և մանրակրկիտ մաքրել ատամները
- Օգտագործել ատամի թել
- Օգտագործել հատուկ հեղուկներ բերանը ողողելու համար
- Կանոնավոր այցելել ստոմատոլոգին ստուգման նպատակով
Արդեն սկզբնական փուլում մասնագետները կարող են ցույց տալ վերջնարդյունքը համակարգչային մոդելավորման միջոցով:
Դա ամբողջական նկար է, որը փոխանցում է սպասվող արդյունքի վիզուալացումը անմիջապես բուժառուի բերանի խոռոչի մեջ: Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մեզ մոտ առկա է նույն օրը վինիրների տեղադրման հնարավորություն: Մեր կենտրոնը համալրված է CEREC սարքով, որի միջոցով րոպեների ընթացքում կարելի է հասնել արդյունքի բարձր ճշգրտության:
Հաճախ տրվող հարցեր
- Արդյո՞ք ցավոտ է վինիրների տեղադրումը:
- Ճիշտ մոտեցման և աշխատանքի մանրամասն պլանավորման դեպքում վինիրների տեղադրման գործընթացը ցավոտ չէ:
- Արդյո՞ք կա ատամի նյարդի հեռացման անհրաժեշտություն վինիրների տեղադրման դեպքում:
- Առողջ նյարդի դեպքում նման անհրաժեշտություն չկա: Այն կարող է առաջանալ, եթե ատամները զգալիորեն ծռված են:
- Արդյո՞ք կան տարիքային սահմանափակումներ վինիրների տեղադրման համար:
- Տարիքային խիստ սահմանափակումներ, որպես այդպիսին, չկան: Սովորաբար վինիրները տեղադրվում են սկսած 18 տարեկանից:
Մեր կենտրոնում վինիրները տեղադրելուց առաջ ստոմատոլոգի մոտ խորհրդատվությունն անվճար է:
Այս ծառայությունը մատուցող բժիշկները
Բոլոր բժիշկներըԳնացուցակ
Օրթոպեդիա1
- Վինիրներ109000 ֏
Վճարման տարբերակներ
Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց
Վճարում կլինիկայի դրամարկղում
Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար
Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։
Մեր արդյունքները

ԱռաջՀետո
ԱռաջՀետո
ԱռաջՀետո
ԱռաջՀետո
ԱռաջՀետո
ԱռաջՀետո







