Մանկական ստոմատոլոգիա

Մանկական ստոմատոլոգիան, մի շարք առանձնահատկություններով պայմանավորված, պահանջում է հատուկ մոտեցում երեխաների ատամների և բերանի խոռոչի խնդիրների լուծման ընթացքում:

Երեխային պետք է այցելության բերել ստոմատոլոգի մոտ վեց ամիսը մեկ:

Ավանտայում մանկական ստոմատոլոգիան նորարարությունների և յուրաքանչյուր երեխային անհատական մոտեցման զուգակցումն է: Հենց մեր ժամանակակից ստոմատոլոգիայի կենտրոնում առաջին անգամ գործարկվել է ռոբոտ` ատամների բուժման սեանսից առաջ երեխաների մոտ սթրեսի մակարդակի նվազեցման նպատակով:

Հաճախ տրվող հարցեր մանկական ստոմատոլոգիայում

- Ինչո՞վ է պայմանավորված մանկական ստոմատոլոգիայի առանձնացումը որպես առանձին ուղղություն:

Մանկական ստոմատոլոգի աշխատանքը տարբերվում է մեծահասկաների համար ստոմատոլոգի աշխատանքից բուժառուների մի շարք հոգեբանական և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Ֆիզիոլոգիական առանձնահատկությունները վերաբերում են օրգանիզմին և բերանի խոռոչին՝

- Ավելի նուրբ փափուկ հյուսվածքներ

- Ատամի հյուսվածքի ոչ բավարար միներալիզացում

- Ժամանակավոր և խառը կծվածքի առկայություն

- Յուրաքանչյուր դեպքի համար անհրաժեշտ է անհատական մոտեցում:

- Բերանի խոռոչի ո՞ր հիվանդությունն է համարվում ամենատարածվածը երեխաների մոտ:

- Այսօր ամենատարածված հիվանդությունը և՛ երեխաների, և՛ մեծահասակների մոտ կարիեսն է իր բոլոր հնարավոր բարդություններով: Կարիեսն ատամի կարծր հյուսվածքներն ախտահարող հիվանդություն է:


- Արդյո՞ք նույն ձևով է ընթանում կաթնատամների կարիեսը երեխաների ու մեծահասակների մոտ:

Կաթնատամների կարիեսը տարբերվում է որոշ առանձնահատկություններով՝

- Ընթանում է աննկատ

- Ընթացքը զարգանում է արագ

Կաթնատամների մոտ միներալիզացման ցածր աստիճանի պատճառով պաշտպանությունն արտաքին գրգռիչներից թույլ է, ինչը նպաստում է հիվանդության արագ զարգազմանը:

Այնքան սարսափելի չէ կարիեսը, որքան դրա բարդությունները: Ժամանակակից ստոմատոլոգիան թույլ է տալիս ամբողջովին ազատվել կարիեսից սկզբնական փուլերում: Այդ պատճառով կարևոր է, որպեսզի ծնողները դիմեն ստոմատոլոգին հենց նկատեն այդ հիվանդության ախտանշանները: Իսկ ավելի լավ կլինի այցելել ստոմատոլոգին երկու տարեկանից (անհրաժեշտության դեպքում՝ ավելի վաղ տարիքից) ու հետագայում վեց ամիսը մեկ պրոֆիլակտիկ այցով։

Ի՞նչը կարող է հանգեցնել կարիեսի առաջացմանը

- Ապրելակերպը
- Օրգանիզմի վիճակը
- Սննդակարգը
- Բերանի խոռոչի հիգիենան

Կա այսպիսի կարծիք, որ բերանի խոռոչն օրգանիզմի հայելին է: Եթե բերանի խոռոչում կա խնդիր, ապա վստահաբար խնդիր կա նաև օրգանիզմում: Պետք է ժամանակին բացահայտել և ձեռնարկել անհրաժեշտ քայլերը:

Ի՞նչ բարդությունների կարող է հանգեցնել կարիեսը

- Պսակի քայքայում
- Կծելու ֆունկցիայի խանգարում
- Պուլպիտ
- Պերիոդոնտիտ
- Հաճախակի բորբոքային հիվանդություններ (տոնզիլիտ և այլն)
- Ախորժակի կորուստ
- Պասիվություն պահվածքի մեջ

Այս ծառայությունը մատուցող բժիշկները

Բոլոր բժիշկները

Գնացուցակ

Թերապիա1
  • Մանկական ստոմատոլոգիայում պլոմբավորումը (սկսած)15000 ֏
Ամբողջ գնացուցակը

Վճարման տարբերակներ

Բանկային քարտ

Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց

Կանխիկ

Վճարում կլինիկայի դրամարկղում

Նվեր քարտ

Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար

Ապառիկ

Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։

  • IdramRocket Line
  • Inecobankpaylater
  • Evocabank

Գրանցվել անվճար խորհրդատվության

Այս բաժնում

  1. Պլոմբավորումը երեխաների մոտ

    Երեխաների ատամների պլոմբավորումն անցկացվում է վնասվածության կոնկրետ աստիճանի դեպքում: Պլոմբավորման ընթացքը հիմնականում կախված է ատամի՝ կարիեսից վնասված լինելու աստիճանից:

  2. Ստոմատիտի բուժումը երեխաների մոտ

    Ստոմատիտը հանդիպում է բոլոր երեխաների մոտ տարբեր աստիճաններով: Դրան հակված են ավելի շատ ցածր իմունիտետ ունեցող երեխաները: Իսկ որոշ դեպքերում երեխաները ստոմատիտով վարակվում են արդեն ծննդատանը:

  3. Կարիեսի բուժումը երեխաների մոտ

    Մանկական հասակում կարիեսը բավականին տարածված հիվանդություն է, որն արտահայտվում է ատամի պինդ հյուսվածքների քայքայումով:

  4. Երեխաների մոտ ատամների ֆտորավորում

    Երեխաների մոտ ատամների ֆտորավորումը էմալի ամրացմանն ուղված պրոցեդուրա է կարիեսի առաջացման պրոֆիլակտիայի նպատակով:

  5. Ատամների մասնագիտական մաքրումը

    Ատամների մասնագիտական մաքրումը ստոմատոլոգիական պրոցեդուրա է, որն ապահովում է ատամնափառի և ատամնաքարի հեռացումն էմալի ամրացման համար ֆտորավորման հետագա փուլով:

  6. Կաթնատամների պուլպիտի բուժումը երեխաների մոտ

    Պուլպիտը բորբոքային գործընթաց է ատամի անոթանյարդային հյուսվածքներում:

  7. Պերիոդոնտիտի բուժումը երեխաների մոտ

    Պերիոդոնտիտն ատամի արմատը ատամնաբնում պահող հյուսվածքների բորբոքումն է: Տվյալ հիվանդության առաջացման հիմնական պատճառը և՛ երեխաների, և՛ մեծահասակների մոտ կարիեսն է:

  8. Կաթնատամների բուժումը երեխաների մոտ

    Երեխաների մոտ կաթնատամների բուժումը պահանջում է հատուկ մոտեցում և հատուկ ուշադրություն, չնայած նրան, որ հետագայում դրանք փոխարինվում են հիմնական ատամներով:

  9. Լնդերի բուժումը երեխաների մոտ

    Լնդերի բորբոքումն ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաներից է, որով դիմում են ստոմատոլոգին: Հիմնականում արտահայտվում է լորձաթաղանթի կարմրությամբ, այտուցներով, արյունահոսությամբ:

  10. Երեխաների մոտ կծվածքի ուղղում

    Օրթոդոնտի մոտ առաջին այցելությունը պետք է լինի դեռ 3 տարեկանում, երբ ատամնաշարը նոր է սկսում ձևավորվել:

Գրանցվել խորհրդատվության

Թողեք ձեր հեռախոսահամարը․ մենք կկապվենք ձեզ հետ՝ այցը համաձայնեցնելու համար։

Զանգահարեք մեզ +374 12 32 32 32

Շնորհակալություն

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է