Ատամնաշապիկներ

Ատամնաշապիկները ստոմատոլոգիական կոնստրուկցիաներ են, որոնք կիրառվում են ատամի/ատամնաշարի վերականգնման կամ ռեստավրացիայի նպատակով:

Ընդունելի էսթետիկ արդյունքին հասնելու համար այսօր կիրառվում են շապիկների հետևյալ տեսակները՝

- Մետաղակերամիկական
- Ամբողջակերամիկական
- Ցիրկոնե

Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս արագացնել ատամների ռեստավրացիայի գործընթացը և ընտրել ամենահարմար մեթոդները նույնիսկ ամենապահանջկոտ բուժառուների համար:

Շապիկները կարող են տեղադրվել ինչպես տաշված-հղկված ատամների վրա, այնպես էլ՝ իմպլանտատների:

Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս արագացնել ատամների ռեստավրացիայի գործընթացը և ընտրել ամենահարմար մեթոդները նույնիսկ ամենապահանջկոտ բուժառուների համար:

Ավանտա կենտրոնի ստոմատոլոգ-օրթոպեդներն ընտրում են շապիկի համար ատամի նախապատրաստման ամենաանվնաս մեթոդները:

Ցուցումներ շապիկներ տեղադրելու համար․

- Ատամի զգալի մաշվածություն
- Էմալի գույնի փոփոխություն, որը ենթակա չէ սպիտակեցման
- Լուրջ վնասվածություն կարիեսից
- Մեխանիկական վնասվածք (երբ պլոմբավորումը չի կարող լուծել խնդիրը)
- Հենարանային տաշված ատամ կամրջաձև պրոթեզի համար
Հակացուցումներ շապիկ տեղադրելու համար․

- Ատամի ոչ ամուր արմատ
- Բորբոքային պրոցեսներ հարարմատային հյուսվածքներում

Ստոմատոլոգիական շապիկների տեղադրման գործընթաց․

- Խորհրդատվություն և բուժման պլանի կազմում
- Պրոթեզավորման նախապատրաստում
- Շապիկի պատրաստում ատամնատեխնիկական լաբորատորիայում
- Բերանի խոռոչում շապիկի չափաստուգում
- Շապիկի ամրակայում

Արդեն սկզբնական փուլում մասնագետները կարող են ցույց տալ վերջնարդյունքը համակարգչային մոդելավորման միջոցով: Դա ամբողջական նկար է, որը փոխանցում է սպասվող արդյունքի վիզուալացումն անմիջապես բուժառուի բերանի խոռոչի մեջ:

Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մեզ մոտ առկա է նույն օրը շապիկի տեղադրման հնարավորություն: Մեր կենտրոնը համալրված է CEREC սարքով, որի միջոցով րոպեների ընթացքում կարելի է պատրաստել վինիրներ կամ շապիկներ բարձր ճշգրտությամբ:

Այս ծառայությունը մատուցող բժիշկները

Բոլոր բժիշկները

Գնացուցակ

Ատամնային իմպլանտացիա1
  • Իմպլանտավորում (սկսած)132,000 ֏
Վիրաբուժություն2
  • Ատամի հեռացում (սկսած)7300 ֏
  • Լնդային պլաստիկա 1 ատամի շուրջ2750 ֏
Ատամների սպիտակեցում2
  • Օֆիսային սպիտակեցում130000 ֏
  • Տնային սպիտակեցում80000 ֏
Օրթոդոնտիկ բուժում1
  • Օրթոդոնտիկ բուժում (սկսած)390000 ֏
Օրթոպեդիա5
  • Մետաղակերամիկական շապիկներ (սկսած)49000 ֏
  • Կերամիկական շապիկներ109000 ֏
  • Ցիրկոնե շապիկներ98000 ֏
  • CEREC154000 ֏
  • Վինիրներ109000 ֏
Ատամներ մասնագիտական մաքրում2
  • Ատամնաքարերի մաքրում (սկսած)20000 ֏
  • Ատամնաքարերի մաքրում AirFlow մեթոդով (սկսած)28000 ֏
Թերապիա2
  • Ատամնալիցք (պլոմբավորում) (սկսած)18500 ֏
  • Մանկական ստոմատոլոգիայում պլոմբավորումը (սկսած)15000 ֏
Ամբողջ գնացուցակը

Վճարման տարբերակներ

Բանկային քարտ

Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց

Կանխիկ

Վճարում կլինիկայի դրամարկղում

Նվեր քարտ

Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար

Ապառիկ

Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։

  • IdramRocket Line
  • Inecobankpaylater
  • Evocabank

Գրանցվել անվճար խորհրդատվության

Գրանցվել խորհրդատվության

Թողեք ձեր հեռախոսահամարը․ մենք կկապվենք ձեզ հետ՝ այցը համաձայնեցնելու համար։

Զանգահարեք մեզ +374 12 32 32 32

Շնորհակալություն

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է