Թվային ստոմատոլոգիա

Այցելուին միշտ հետաքրքրում է այն հարցը, թե արդյո՞ք կարող են տեսնել, ճանաչել իր ատամների հետ կապված բոլոր խնդիրները և, համապատասխանաբար, բուժել։ Ինչպես հայտնի է` ճիշտ ախտորոշումը հաջող բուժման գրավականն է։ Ամենաստույգ թվային ստոմատոլգիական ախտորոշումները կատարվում են Ավանտայում։

Ինչո՞ւ հատկապես այստեղ։

Որովհետև այստեղ աշխատում են ոչ միայն արհեստավարժ և բարձր որակավորման բժիշկներ, այլև առկա են թվային ախտորոշման ճշգրիտ և ժամանակակից սարքավորումներ։

Ախտորոշման մեր մեթոդները ոչ միայն ստույգ են և արդյունավետ, այլև անվնաս են օրգանիզմի համար։

Հնարավոր է` զարմանաք. «Մի՞թե ռենտգենյան ճառագայթը կարող է լինել անվնաս»։ Մի կասկածեք` կարո՛ղ է։

Եվ դրանում զարմանալի ոչինչ չկա. չէ՞ որ մենք օգտագործում ենք այնպիսի ժամանակակից սարքեր, ինչպիսին են օրթոպանտոմոգրաֆը և ռադիովիզիոգրաֆը։

Ի՞նչ են ներկայացնում իրենցից այդ նորագույն սարքերը` նախատեսված ռենտգեն հետազոտությունների համար։

Օրթոպանտոմոգրաֆը ժամանակակից թվային ռենտգեն ապարատ է։

Դրա օգնությամբ մեր մասնագետները կարող են ստանալ ատամների, ծնոտի հոդերի և խոռոչների բարձր տեղեկատվական հագեցվածությամբ նկարներ: Նկարները տրամադրվում են մի քանի ծրագրերով, որոնք թույլ են տալիս վերլուծել դրանք և տալ ճշգրիտ ախտորոշում։

Այն թույլ է տալիս ստանալ հատուկ մատրիցայի վրա գրանցվող նկարներ։

Ռադիովիզիոգրաֆը թվային ռենտգեն ախտորոշման ժամանակակից ապարատ է:

Այն թույլ է տալիս ստանալ հատուկ մատրիցայի վրա գրանցվող նկարներ։ Ստացված նկարներն առանց դժվարության անցկացվում են համակարգչի էկրանին:
Թվային տարբերակի օգնությամբ կարելի է հաջողությամբ վերլուծել և այդ վերլուծության հիման վրա ընտրել բուժման լավագույն մարտավարությունը։

Օրթոպանտոմոգրաֆի և ռադիովիզիոգրաֆի օգնությամբ կատարված հետազոտությունները նվազագույն չափով իսկ վնաս չեն հասցնի Ձեր առողջությանը: Յուրաքանչյուր դեպքում մենք օգտագործում ենք ճառագայթման շատ փոքր չափաբաժիններ։
Չնայած դրան` մենք գործընթացը չենք թողնում «բախտի քմահաճույքին»։ Ճառագայթման մակարդակը գտնվում է մեր մասնագետների մշտական հսկողության ներքո։

Հոգացողություն Ձեր առողջության նկատմամբ, հետազոտման արդյունավետ մեթոդներ և ախտորոշման ճշգրտություն` ահա այն, ինչը Ավանտայի մասնագետներին առանձնացնում է մեր մեծաթիվ գործընկերների մեջ։

Այս ծառայությունը մատուցող բժիշկները

Բոլոր բժիշկները

Գնացուցակ

Թերապիա1
  • Մանկական ստոմատոլոգիայում պլոմբավորումը (սկսած)15000 ֏
Ամբողջ գնացուցակը

Վճարման տարբերակներ

Բանկային քարտ

Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց

Կանխիկ

Վճարում կլինիկայի դրամարկղում

Նվեր քարտ

Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար

Ապառիկ

Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։

  • IdramRocket Line
  • Inecobankpaylater
  • Evocabank

Գրանցվել անվճար խորհրդատվության

Այս բաժնում

  1. Ախտորոշում Osstell ISQ

    Osstell ISQ-ն իմպլանտատի կայունության ռեզոնանսային հաճախության վերլուծության համար նախատեսված նորագույն սարքավորումներից է: Ախտորոշման այս տեսակը լիովին անվտանգ է բուժառուի համար:

  2. CAD,CAM

    Իմպլանտատների կայունության և դրանց ինտեգրման (ոսկորի հետ սերտաճման) աստիճանի գնահատման համար մեր կլինիկայում օգտագործվում է Osstell ISQ սարքը։ Դա բժշկին թույլ է տալիս որոշել հետագա բուժման լավագույն մարտավարությունը։

Գրանցվել խորհրդատվության

Թողեք ձեր հեռախոսահամարը․ մենք կկապվենք ձեզ հետ՝ այցը համաձայնեցնելու համար։

Զանգահարեք մեզ +374 12 32 32 32

Շնորհակալություն

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է