Պրոթեզավորում - Cerec
CEREC-ը (Chairside Economical Restorations of Esthetic Ceramic) էսթետիկ ժպիտի և ատամնաշարերի ֆունկցիաների վերականգնման համար էսթետիկ կոնստրուկցիաների գերարագ և ճշգրիտ պատրաստման նորագույն տեխնոլոգիա է: Ամենավերջին տեխնոլոգիաների թվում մեր ստոմատոլոգիական ծառայությունը զինված է CEREC թվային սարքով:
2009 թվականին Հայաստանում մենք առաջինը գործնականում ներդրեցինք տվյալ տեխնոլոգիան և մինչ այսօր հաջողությամբ կիրառում ենք այն: Հարյուրավոր բուժառուների համար հիանալի վինիրներն ու ատամնաշապիկները՝ մեկ այցելությամբ պատրաստված, դարձան իրական փրկություն:
CEREC-ի տեղադրման առավելությունները.
- Արագություն. ատամի վերականգնումը տեղի է ունենում մեկ այցելության ընթացքում (միջինում 1 ժամ տևողությամբ): - Ճշգրտություն. թվային սկանավորումը և հետագա համակարգչային մոդելավորումը թույլ են տալիս ստեղծել կատարյալ ճշգրիտ կոնստրուկցիա, որը հետո հուսալիորեն ամրակայված կլինի պատրաստված ատամի վրա: - Անվտանգություն.
ատամը պատրաստելուց սկսած մինչև կոնստրուկցիայի տեղադրումն ընկած փոքր ժամանակահատվածը առավելագույնս պահպանում է դենտինի և ատամի էմալի ամբողջականությունը, պաշտպանում է դրանք աղտոտվելուց և ախտահարվելուց: - Կոնստրուկցիայի ամրություն. պատրաստման համար օգտագործվում է միայն բարձրորակ ճենապակի՝ համապատասխանելով էսթետիկայի, ամրության և անվտանգության ամենախիստ չափանիշներին:
Հաջորդ փուլում պրոթեզների պատրաստման գործընթացին միանում են բարձր տեխնոլոգիաները:
- Կոնստրուկցիայի պատրաստումը Cerec սարքը կատարում է 10-15 րոպեում: CEREC-ի միջոցով պատրաստված տեղադրվող կոնստրուկցիաների տեսակներն են՝ վինիրներ, ատամնաշապիկներ, ներդրուկներ: Մեկ կամ մի քանի ատամների ռեկոնստրուկցիայի նախապատրաստական փուլում բժիշկն անցկացնում է բերանի խոռոչի սանացիա (առողջացում), ատամի պատրաստում:
Հաջորդ փուլում պրոթեզների պատրաստման գործընթացին միանում են բարձր տեխնոլոգիաները:
Ստոմատոլոգիական կոնստրուկցիաներ ստեղծելու գործընթացը CEREC-ի կիրառմամբ
- Տեսախցիկն ատամի եռակողմ նկարն է անում, իսկ շապիկի ստեղծման ամբողջ պրոցեդուրան կատարվում է համակարգչի միջոցով: - Ատամի բացակայող մասը երևում է էկրանի վրա 20-պատիկ խոշորացմամբ, ինչը թույլ է տալիս հաշվի առնել ապագա ատամի ճարտարապետության բոլոր առանձնահատկությունները և ապահովում է մոդելավորման բարձրագույն ճշգրտություն:
- Առավել հետաքրքիր առավելությունն այն է, որ բուժառուն կարող է մասնակցել իր ատամի ստեղծման գործընթացին. չէ՞ որ Cerec-ի տեխնոլոգիան օգտագործելու բոլոր ահնրաժեշտ սարքերը գտնվում են բժշկի սենյակում: - Ապագա ատամի պատկերն ուրվագծելուց հետո համակարգչային հատուկ ծրագիրն իրականացնում է կոնստրուկցիայի ծավալի հաշվարկում:
Մեր ստոմատոլոգների կարևոր մոտեցումներից մեկը բարձր էսթետիկայի և ֆունկցիոնալության համատեղումն ապահովելն է:
Բոլոր պարամետրերը փոխանցվում են հղկիչ բլոկին, որը կատարում է կոնստրուկցիան հղկելու պրոցեդուրա՝ ըստ տրված չափերի: Նախորդ տարիների ընթացքում Հայաստանի շատ ստոմատոլոգներ հնարավորություն են ունեցել ծանոթանալ ժամանակակից ստոմատոլոգիայի ձեռքբերումներին մեր կենտրոնում:
Մենք գնահատում ենք նորագույն տեխնոլոգիաների դերը լավագույն արդյունքի ապահովման հարցում, այդ պատճառով անդադար հետևում ենք առաջատար մշակումներին և ջանասիրաբար լրացնում ենք մեր սարքերի տեսականին: Մեր ստոմատոլոգների կարևոր մոտեցումներից մեկը բարձր էսթետիկայի և ֆունկցիոնալության համատեղումն ապահովելն է:
Տվյալ տեխնոլոգիան կիրառելով մեր կլինիկայում՝ մենք ապահովեցինք բարձր էսթետիկ և ֆունկցիոնալ արդյունք ռեկորդային կարճ ժանակահատվածում:
Այս ծառայությունը մատուցող բժիշկները
Տիգրան ԴեմիրճյանԲժիշկ-օրթոդոնտԳլխավոր օրթոդոնտ
Էդգար ԲաղդասարյանՎիրաբույժ-իմպլանտոլոգ
Զաքար ԱյվազյանԲժիշկ-ստոմատոլոգ
Յուլիա ԳադակչիյանԲժիշկ-ստոմատոլոգԳնացուցակ
Օրթոպեդիա1
- CEREC154000 ֏
Վճարման տարբերակներ
Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց
Վճարում կլինիկայի դրամարկղում
Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար
Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։







