Ախտորոշում և բուժում

Ախտորոշումը ստոմատոլոգիայում ատամների ու ծնոտների վիճակի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու միջոց է և լավ արդյունքի գրավական:

Ժամանակակից տեխնոլոգիաներն արդեն թույլ են տալիս տվյալներ ստանալ ատամների նույնիսկ ամենաթաքնված արմատախողովակների և մանր ախտահարումների մասին, ինչը նախկինում անհնարին էր: Սա հնարավոր է դարձնում անցկացնել մանրակրկիտ ախտորոշում և բուժման ընթացքում խուսափել անցանկալի բարդություններից:

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնում ախտորոշման և բուժման համար մենք օգտագործում ենք միայն բազմակի թեստավորումներ անցած սարքեր: Ռենտգենային ախտորոշման ժամանակակից տեխնոլոգիաները լիովին անվնաս են առողջության համար:

Թաքնված կարիեսի ախտորոշման և մանր վնասվածքների հայտնաբերման համար մենք օգտագործում ենք հատուկ Diagnocam սկաները: Իսկ ատամների իմպլանտացիայից հետո բուժառուի վերականգնման տակտիկայի ընտրության համար օգտագործվում է Osstell ISQ սարքը: Մանրադիտակը թույլ է տալիս տեսնել այն վնասվածքները, որոնք հնարավոր չէ նկատել առանց դետալային խոշորացման:

Ախտորոշման մեթոդները Ավանտայի ստոմատոլոգիական կենտրոնում.

  • Osstell ISQ ախտորոշում
  • Թվային օրթոպանտոմոգրաֆիա
  • Ռադիովիզիոգրաֆիա
  • Diagnocam լազերային ախտորոշում
  • Հատուկ լուսային մանրադիտակ

Հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք ատամների հետ կապված բոլոր խնդիրները հնարավոր է ախտորոշել և բուժել:

Ժամանակակից տեխնոլոգիաները օգնում են ախտորոշել հիվանդությունը սկզբնական փուլում, ինչը մեծացնում է արդյունավետ բուժման հնարավորությունն առանց վնաս հասցնելու ատամի հյուսվածքներին:

Արդյո՞ք ռենտգենոլոգիական ախտորոշումն անվնաս է բուժառուների առողջության համար:

Ժամանակակից թվային տեխնոլոգիաները ճառագայթահարման վտանգը հասցրել են նվազագույնին: Նմանատիպ ախտորոշումը առողջության համար որևէ վտանգ չի ներկայացնում:

Այս ծառայությունը մատուցող բժիշկները

Բոլոր բժիշկները

Գնացուցակ

Ատամնային իմպլանտացիա1
  • Իմպլանտավորում (սկսած)132,000 ֏
Վիրաբուժություն2
  • Ատամի հեռացում (սկսած)7300 ֏
  • Լնդային պլաստիկա 1 ատամի շուրջ2750 ֏
Ատամների սպիտակեցում2
  • Օֆիսային սպիտակեցում130000 ֏
  • Տնային սպիտակեցում80000 ֏
Օրթոդոնտիկ բուժում1
  • Օրթոդոնտիկ բուժում (սկսած)390000 ֏
Օրթոպեդիա5
  • Մետաղակերամիկական շապիկներ (սկսած)49000 ֏
  • Կերամիկական շապիկներ109000 ֏
  • Ցիրկոնե շապիկներ98000 ֏
  • CEREC154000 ֏
  • Վինիրներ109000 ֏
Ատամներ մասնագիտական մաքրում2
  • Ատամնաքարերի մաքրում (սկսած)20000 ֏
  • Ատամնաքարերի մաքրում AirFlow մեթոդով (սկսած)28000 ֏
Թերապիա2
  • Ատամնալիցք (պլոմբավորում) (սկսած)18500 ֏
  • Մանկական ստոմատոլոգիայում պլոմբավորումը (սկսած)15000 ֏
Ամբողջ գնացուցակը

Վճարման տարբերակներ

Բանկային քարտ

Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց

Կանխիկ

Վճարում կլինիկայի դրամարկղում

Նվեր քարտ

Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար

Ապառիկ

Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։

  • IdramRocket Line
  • Inecobankpaylater
  • Evocabank

Գրանցվել անվճար խորհրդատվության

Այս բաժնում

  1. Թվային օրթոպանտոմոգրաֆիա

    Թվային օրթոպանտոմոգրաֆիան համակարգչային ռենտգենային ախտորոշման տեսակներից է, որը բուժառուի համար ապահովում է նվազագույն ճառագայթահարում:

  2. Լազերային ախտորոշում, Diagnocam

    Diagnocam մանրադիտակով լազերային ախտորոշումը նորագույն և ամենաանվտանգ տեխնոլոգիան է ատամների համար:

  3. Ռադիովիզիոգրաֆիա

    Ատամների ռադիովիզիոգրաֆիան թվային ռենտգենոգրաֆիական սարքով ատամների վիճակի ախտորոշման մեթոդ է, որի միջոցով ստացվում են թիրախային նկարներ։

  4. Մանրադիտակ

    Ստոմատոլոգիայում մանրադիտակի կիրառումը բուժման արդյունքը դարձնում է կանխատեսելի և երաշխավորված: Ներկառուցված տեսախցիկը թույլ է տալիս ցույց տալ բուժառուին ատամների վիճակի իրական պատկերը և բուժման ամբողջ գործընթացը:

  5. Ախտորոշում Osstell ISQ

    Osstell ISQ-ն իմպլանտատի կայունության ռեզոնանսային հաճախության վերլուծության համար նախատեսված նորագույն սարքավորումներից է: Ախտորոշման այս տեսակը լիովին անվտանգ է բուժառուի համար:

Գրանցվել խորհրդատվության

Թողեք ձեր հեռախոսահամարը․ մենք կկապվենք ձեզ հետ՝ այցը համաձայնեցնելու համար։

Զանգահարեք մեզ +374 12 32 32 32

Շնորհակալություն

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է