Մեր մասին

Մարդիկ, գաղափարներ և տեխնոլոգիաներ, որոնք միավորում է Ավանտան։

Պատմություն

Ավանտա թարգմանաբար նշանակում է առաջ: Սա լավագույնս արտացոլում է բժշկական կենտրոնը, որն առաջնորդվում է միայն առավել առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ:

2002 թ-ին Ավանտա կլինիկայի հիմնադրման հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում զարգացնել և խթանել ստոմատոլոգիայի, հետագայում նաև բժշկական կոսմետոլոգիայի բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը: 2004 թ-ին կենտրոնը վերանվանվեց «Ավանտա» ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կենտրոն:

Տարիների ընթացքում ժամանակակից ստոմատոլոգիայի կլինիկական կենտրոնը հազարավոր առողջ և անկաշկանդ ժպիտներ է նվիրել մեր համաքաղաքացիներին և մեր երկրի այցելուներին:

Avanta

Մեր ճանապարհը

  1. 1996

    Ավանտայի բժիշկների փորձն իմպլանտոլոգիայի ոլորտում՝ 1996 թ-ից

  2. 2002

    Հիմնադրվեց Ավանտա նորարարական բժշկության կենտրոնը

  3. 2003

    Հիմնադիր Կարեն Գրիգորյանը՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ-վիրաբույժ, իմպլանտոլոգ

  4. 2004

    Կենտրոնը վերանվանվեց «Ավանտա» ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կենտրոն

  5. 2019

    Ավանտայում բացվեց նաև պլաստիկ վիրաբուժության կենտրոն

  6. Այսօր

    Dentsply Sirona ընկերության գործընկեր կլինիկան տարածաշրջանում՝ 25 տարվա փորձ, 200+ բժշկական աշխատակից, 20,000+ տեղադրված իմպլանտ, 16 արտոնագրված գյուտ

Ավանտան այսօր

Այսօր մեր կլինիկայում պացիենտները կարող են ստանալ ցանկացած տեսակի ստոմատոլոգիական բուժօգնություն իր ամբողջ ծավալով, բազմապրոֆիլ ախտորոշումից և բոլոր փուլերի պլանավորումից մինչև բուժ. ծառայություններ` հիգիենիստների, թերապևտների, օրթոպեդների, վիրաբույժների, օրթոդոնտների, իմպլանտոլոգների և ատամնատեխնիկների մասնակցությամբ:

Մեր աշխատանքի հիմնական ուղղվածությունը ատամնային իմպլանտացիան է: Մենք առաջարկում ենք ատամնային իմպլանտատների լայն տեսականի, օգտագործում ենք բոլոր տեսակներն ու մեթոդները՝ պարզից մինչև ամենաբարդ` կիրառելով վերջին 3D տեխնոլոգիաները։ Կենտրոնը հագեցած է գերմանական ամենաժամանակակից ատամնաբուժական սարքավորումներով և ախտորոշման թվային տեխնոլոգիաներով, ծառայել և ծառայում է որպես օրինակելի չափանիշ մեր երկրի շատ ստոմատոլոգների համար:

Մեր բժիշկները մշտապես անցնում և շարունակում են անցնել որակավորման տարբեր դասընթացներ, մասնակցում են հնարավոր բոլոր միջազգային համագումարներին և տարբեր կոնֆերանսների:

Ավանտան աշխարհահռչակ Dentsply Sirona ընկերության գործընկեր կլինիկան է տարածաշրջանում:

Սակայն մեր ամենամեծ ձեռքբերումը նախատրամադրվածությամբ լցված նվիրյալ բժիշկների թիմն է, որոնք պատրաստակամ և ջանասիրաբար անդադար աշխատում են ցանկալի արդյունքի հասնելու համար․ այն է՝ անկաշկանդ ժպիտներ և բավարարված այցելուներ: Մեր բժիշկները մշտապես անցնում և շարունակում են անցնել որակավորման տարբեր դասընթացներ, մասնակցում են հնարավոր բոլոր միջազգային համագումարներին և տարբեր կոնֆերանսների: Միայն դրանց թիվը անցնում է մի քանի հարյուրից, և թվարկումը մի քանի էջ կզբաղեցնի:

Դուք կարող եք ծանոթանալ մեր բժիշկների վկայականներին, դիպլոմներին, որակավորումների սերտիֆիկատներին և հայտնագործությունների արտոնագրերին` այցելելով մեր կլինիկա: Մեկ այլ` ոչ պակաս կարևոր գործոն է նաև հաճախորդների հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը՝ թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստներով: Մեր կլինիկայում մենք խոսում ենք 6 լեզուներով:

Այսօր «Ավանտա»-ն սպասարկում է օտարերկրյա դեսպանությունների և միջազգային տարբեր կազմակերպությունների աշխատակիցներին: «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոն հատուկ բուժվելու համար դիմում են օտարերկրացի պացիենտներ` Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի շատ երկրներից: Հիմնադրման օրվանից մինչ այսօր մենք բազմիցս կազմակերպել ենք համաժողովներ, սեմինարներ և վարպետության դասընթացներ տարբեր թեմաներով՝ ընդգրկելով մեր արտասահմանյան գործընկերներին:

Միայն դրանց թիվը անցնում է մի քանի հարյուրից, և թվարկումը մի քանի էջ կզբաղեցնի:

Սերը դեպի մեր մասնագիտությունը, անընդմեջ կատարելագործվելու անսահման ցանկությունը, գեղագիտական և ֆունկցիոնալ արդյունքները առավելագույնի հասցնելու ձգտումը պացիենտների հետ աշխատանքում, գործընկերների հետ գիտելիքներով ու հմտություններով կիսվելու պատրաստակամությունը՝ այսքանով թերևս կարելի է շատ հակիրճ բնութագրել «Ավանտա» կլինիկան: Այո, մենք այդպիսինն ենք: Այցելեք մեզ, և մենք անպայման կդառնանք ընկերներ:

Կենտրոնի հիմնադիր, գլխավոր բժիշկ, բ.գ.թ., դոցենտ, Իմպլանտոլոգների Հայկական Ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարեն Լևոնի Գրիգորյան

Avanta
Պատմություն

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնը հիմնադրվել է 2002 թվականին։Նպատակ ենք ունեցել Հայաստանում զարգացնել ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը։

Ստոմատոլոգիական կենտրոնի բարձրակարգ մասնագետները հիմնվելով միջազգային փորձի վրա և նորագույն սարքավորումների շնորհիվ, ամերիկյան և եվրոպական ստանդարտներին համապատասխան անհատական բուժման մեթոդներ են առաջարկում և երկարաժամկետ ադյունք ապահվում նույնիսկ ամենապահանջկոտ այցելուի ամենաբարդ խնդիրներիդեպքում։

2019 թվականին Ավանտայում բացվեց նաև պլաստիկ վիրաբուժության կենտրոն։ Էսթետիկ բժշկության տենդենցները թելադրումեն ինչպես ոչ վիրահատական, այնպես էլ վիրահատական մի շարք միջամտություններ, որոնք հնարավոր են դարձնում նույնիսկ ամենաանհնար թվացող երազանքների իրականացումը։

Հիմնադիր

Կարեն Գրիգորյան
Վիրաբույժ-իմպլանտոլոգ

Կարեն Լևոնի Գրիգորյան

22տարվա աշխատանքային գործունեություն
8000+տեղադրված իմպլանտատ
15գյուտ իմպլանտոլոգիայի ոլորտում
100+վերապատրաստում

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնի հիմնադիր-նախագահ, բ.գ.թ., դոցենտ, Օստեոինտեգրացիայի եվրոպական ասոցիացիայի անդամ, Իմպլանտոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ:

Հայաստանում ատամնային իմպլանտատների համակարգի ներդրողներից է, հեղինակել և մշակել է իմպլանտատների առաջին հայկական համակարգը:

Իմպլանտոլոգիայի ոլորտում 15 գյուտերի հեղինակ է, շուրջ 22 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում տեղադրել է ավելի քան 8000 իմպլանտատ:

Վերապատրաստումների թիվն անցնում է 100-ից (Մոսկվա, Աթենք քաղաքի Ազգային համալսարան, ԱՄՆ-ի Լոմա-Լինդա համալսարան, Գլազգո, Կելն, Փարիզ, Մոնակո, Շանհայ,Կոպենհագեն, Կիև, Յալտա, Դուբայ և այլն):

2003 թվականից ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ-վիրաբույժ, իմպլանտոլոգն է։

Գրանցվել

Մեր թիմը

Բոլոր բժիշկները

Ձեռքբերումներ

ՀՀ արտոնագիր № 393 UԾնոտների և ատամների սխալ կծվածքի ուղղման օրթոդոնտիկ ապարատ
ՀՀ արտոնագիր № 379 UՕրթոդոնտիկ ճարմանդ
ՀՀ արտոնագիր № 371 UԼնդի ձևավորիչ
ՀՀ արտոնագիր № 2556 AԱտամի իմպլանտատ
ՀՀ արտոնագիր № 2209 AԱշխատանքային մոդելից բերանի խոռոչ աբատմենտի տեղափոխման եղանակ
ՀՀ արտոնագիր № 1408 A2
ՀՀ արտոնագիր № 1407 A2
ՀՀ արտոնագիր № 1084Ատամի իմպլանտատ
ՌԴ արտոնագիր № 2167628Ատամի իմպլանտատ
ՌԴ արտոնագիր № 2167627Ատամի իմպլանտատ
ՀՀ արտոնագիր № 799Ատամի իմպլանտատ
ՀՀ արտոնագիր № 798Ատամի իմպլանտատ
ՌԴ արտոնագիր № 2144338Ատամի իմպլանտատ
ՀՀ արտոնագիր № 650
ՀՀ արտոնագիր № 597Ատամի իմպլանտատ

Գործընկերներ

PartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartner
PartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartnerPartner

Գրանցվել խորհրդատվության

Թողեք ձեր հեռախոսահամարը․ մենք կկապվենք ձեզ հետ՝ այցը համաձայնեցնելու համար։

Զանգահարեք մեզ +374 12 32 32 32

Շնորհակալություն

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է