Ժամանակակից վիրաբուժությունը կարող է շատ բան անել ատամն իր տեղում թողնելու համար։
Անշուշտ, լինում է և այնպես, որ ատամի հեռացումը դառնում է լավագույն այլընտրանքը որոշ լուրջ բարդություններից խուսափելու համար։
Բացի այդ` բերանի խոռոչում նույնպես կարող են լինել ուռուցքներ և այլ բնածին ու ձեռքբերովի արատներ։ Բոլոր այս և շատ այլ վիճակների, բերանի խոռոչի օրգանների հիվանդությունների նախազգուշացմամբ, ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվում է վիրաբուժական ստոմատոլոգիան։
Ատամնապահպան վիրահատություններ
Շատ հաճախ հենց վիրաբուժական ստոմատոլոգիայի ժամանակակից մեթոդների շնորհիվ է մնում ատամը պահպանելու վերջին հնարավորությունը, որի հետ, բացի սովորական ատամնափուտից (կարիեսից), կարող է տեղի ունենալ ամեն ինչ, օրինակ` զանազան բորբոքումներ և մեխանիկական վնասվածքներ։
Ատամնային (դենթալ) իմպլանտոլոգիա
Թերևս, վիրաբուժական ստոմատոլոգիայի ամենազարգացող ոլորտներից մեկը ներկայումս ատամների իմպլանտացիան է։ Ատամների հեռացումից հետո ոսկորն այլևս չի զգում ծանրաբեռնվածություն ծամելու ժամանակ և սկսում է ուժեղ կերպով փոքրանալ, այնպես որ` երբեմն իմպլանտատի տեղադրումն արվեոլային ելունի այդ մասում դառնում է շատ բարդ, կամ, որոշ դեպքերում, անհնարին։ Որպեսզի իմպլանտատը ամուր պահվի ատամի կորստից հետո փոփոխված ծնոտի ոսկրային հյուսվածքի մեջ` կիրառում են սեփական կամ արհեստական ոսկորով ոսկրային հյուսվածքի աճեցման մեթոդը։
Արժե նաև հիշեցնել, որ Ավանտայում բոլոր ստոմատոլոգիական վիրահատությունները կատարվում են միայն վերջին սերնդի ցավազրկող պատրաստուկների օգտագործմամբ,:
Դրանք թույլ են տալիս անցավ դարձել նույնիսկ սրսկումը։
Վարակից պաշտպանության նոր վիրաբուժական մեթոդներն ու մեթոդիկաները նվազագույնի են հասցնում հետվիրահատական բարդությունների ռիսկը։
Այնպես որ` վիրաբուժական ստոմատոլոգիան նույնպես կարող է լինել Ձեր ատամների փրկիչը։
Այս ծառայությունը մատուցող բժիշկները
Բոլոր բժիշկներըԳնացուցակ
Վիրաբուժություն2
- Ատամի հեռացում (սկսած)7300 ֏
- Լնդային պլաստիկա 1 ատամի շուրջ2750 ֏
Վճարման տարբերակներ
Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց
Վճարում կլինիկայի դրամարկղում
Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար
Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։












