Ատամնային իմպլանտացիա

Մեր գործունեության գերակա ուղղությունն ատամների իմպլանտացիան է։ Ատամների իմպլանտացիան ժամանակակից ստոմատոլոգիայի ամենակարևոր ուղղություններից մեկն է։

Այստեղ Դուք կարող եք իմանալ, թե ինչ են ատամնային իմպլանտատները, ինչ է սինուսլիֆտինգը, ինչու են տեղաշարժում ոսկրային բլոկները, իմանալ նաև պրոթեզավորման գործընթացի, ատամների իմպլանտացիայի ժամանակ ոսկրի անկատարության դեպքում դրա աճեցման մանրամասների մասին։

Անհրաժե՞շտ է արդյոք մանրամասն իմանալ ատամների իմպլանտացիայի մասին։

Դուք կարող եք մտածել, որ ատամների իմպլանտացիայի մասին տեղեկատվությունը մեր կայքում ներկայացված է շատ մեծ ծավալով, այն դժվար է ընկալել, մյուս կողմից էլ` հազիվ թե այն հետաքրքիր լինի սովորական այցելուին։ Սակայն մենք բազմիցս բախվել ենք այն իրողությանը, որ այցելուների մեծամասնությունը ունի սուբյեկտիվ տեղեկություններ և սխալ կենցաղային պատկերացումներ։

Օրինակ` շատ այցելուներ համոզված են, որ ատամների իմպլանտացիան վտանգավոր և ծայրահեղ բարդ վիրահատություն է, որին պետք է դիմել միայն բացառիկ դեպքերում։ Մենք ձգտում ենք փարատել նման ասեկոսեները, քանի որ դանք չեն համապատասխանում իրականությանը։ Վերլուծելով մեր բազմամյա խորհրդատվությունների ընթացքում կուտակված փորձը` հանգել ենք եզրակացության.

ատամների իմպլանտացիայի վերաբերյալ տեղեկացվածությունը օգնում է թեթև տանել բուժման գործողությունը։

Շարժական պրոթեզնե՞ր, թե՞ ատամների իմպլանտացիա

Այցելուներից շատերը, որոնց անհրաժեշտ է ատամների իմպլանտացիա, չեն ցանկանում կրել շարժական պրոթեզներ` գտնելով, որ դրանք չափազանց անհարմար են։ Դա հաճախ ճիշտ համոզմունք է։ Շարժական պրոթեզներն օգտագործման առումով զգալիորեն պակաս հարմար են, քան ոչ շարժականները և կարիք ունեն մշտական թարմացման, ինչպես նաև նպաստում են ոսկրային հյուսվածքի ատրոֆիային (կորստին)։

Շարժական պրոթեզը սկզբնապես «նստում» է կատարյալ ձևով, սակայն շուտով կպվածությունը դառնում է պակաս ամուր։ Այդ ժամանակ սկսվում են անհարմարավետության զգացողություններ` ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական։ Պրոթեզը սկսում է ընկալվել որպես ինչ-որ անբնական, «օտար» բան։ Այդպիսի իրավիճակում խնդրի ճիշտ լուծումը դառնում է պլաստմասե շարժական պրոթեզների փոխարինումը ավելի հուսալի և էսթետիկական կառուցվածքներով` ֆիքսված իմպլանտատների վրա։ Սակայն ատամի պրոթեզների օգտագործման հետ կապված տհաճություններից կարելի է և խուսափել` սկզբնապես ընտրելով ատամների իմպլանտացիան։

Այժմ Ավանտա կլինիկայում է Navident-ը՝ գերճշգրիտ նավիգացիոն համակարգը, որը նախատեսված է հատուկ ատամնային իմպլանտացիայի համար։ Այն միակն է Հայաստանում և տարածաշրջանում։

– Navident-ը վիրտուալ կառավարվող տեխնիկա է, որը հնարավորություն է տալիս ավելի լավ տեսանելիության և մատչելիության։
– Սարքի շնորհիվ կարելի է կատարել բուժման պլանի նախնական պլանավորում, որն ապահովում է ավելի արագ և դինամիկ բուժում։
– Navident-ի միջոցով իրականացվում է նվազագույն ինվազիվ վիրաբուժություն, որը թույլ է տալիս կրճատել հետվիրահատական վերականգնողական շրջանը։

Խորհրդատվության ժամանակ վիրաբույժ-իմպլանտոլոգը մանրամասն ներկայացնում է սարքի առավելությունները և պլանավորում բուժման ընթացքը։

Այս ծառայությունը մատուցող բժիշկները

Բոլոր բժիշկները

Գնացուցակ

Ատամնային իմպլանտացիա1
  • Իմպլանտավորում (սկսած)132,000 ֏
Ամբողջ գնացուցակը

Վճարման տարբերակներ

Բանկային քարտ

Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց

Կանխիկ

Վճարում կլինիկայի դրամարկղում

Նվեր քարտ

Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար

Ապառիկ

Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։

  • IdramRocket Line
  • Inecobankpaylater
  • Evocabank

Գրանցվել անվճար խորհրդատվության

Մեր արդյունքները

ԱռաջՀետոԱռաջՀետո
ԱռաջՀետոԱռաջՀետո
ԱռաջՀետոԱռաջՀետո

Այս բաժնում

  1. Իմպլանտատների տեսակները

    Այսօր իմպլանտատների ամենատարածված տեսակը պտուտակավորն է: Դրանք պատրաստվում են տիտանից, լինում են գլանաձև կամ կոնաձև:

  2. Լրացուցիչ հետազոտություններ եւ գործողություններ

    Ատամների իմպլանտացիա կատարելիս որոշ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում կատարել արյան հետազոտություն, համայնապատկերային նկար և (կամ) համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), անցկացնել համակարգչային մոդելավորում, պատրաստել վիրաբուժական կաղապար (շաբլոն), ըստ անհրաժեշտության անցկացնել ատամների մոմային մոդելավորում։

  3. Ատամների իմպլանտացիա

    Ատամների իմպլանտացիան այսօր լավագույն մեթոդն է կորցրած ատամների խնդրի լուծման համար հօգուտ հուսալիության և հարատևության:

  4. Օրթոդոնտիկ իմպլանտատներ

    Օրթոդոնտիկ իմպլանտատները եզակի դիզայնով փոքրիկ պտուտակներ են, որոնք նախատեսված են ժամանակավոր կմախքային օրթոդոնտիկ հենարան ստեղծելու համար:

  5. Պրոթեզավորում իմպլանտատների վրա

    Իմպլանտատների վրա պրոթեզավորումն օրթոպեդիկ բուժման մեթոդներից ամենաառաջադեմն է: Ստոմատոլոգիական իմպլանտատը հուսալի հիմք է օրթոպեդիկ կոնստրուկցիաների համար:

Գրանցվել խորհրդատվության

Թողեք ձեր հեռախոսահամարը․ մենք կկապվենք ձեզ հետ՝ այցը համաձայնեցնելու համար։

Զանգահարեք մեզ +374 12 32 32 32

Շնորհակալություն

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է