Ե՞րբ և ինչո՞ւ հեռացնել նյարդը

Ատամնախողովակների բուժումը, որը հայտնի է նաև որպես ատամների էնդոդոնտիկ բուժում, առավել պատասխանատու թերապևտիկ ստոմատոլոգիական միջամտություններից է։ Ատամնախողովակների բուժումը մի գործընթաց է, որի օգնությամբ ստոմատոլոգն առողջացնում է ատամի ներքին պարունակությունը, մասնավորապես` ատամի այն մասը, որն զբաղեցնում է կակղանի (պոլպայի) հյուսվածքները։

Շատերն այդ հյուսվածքները համարում են նյարդ։ Իրականում կակղանի հյուսվածքները կազմված են ոչ միայն նյարդային թելիկներից, այլ նաև զարկերակներից, երակներից, ավշային անոթներից, շարակցահյուսվածքային թելիկներից։

Հեռացվում է ամեն ինչ, որը կարող է դառնալ այնպիսի հյուսվածքային գրգռիչների աղբյուր, որոնք ունակ են ակտիվացնելու ատամը շրջապատող հյուսվածքների բորբոքումը։

Ատամնախողովակների բուժման ընթացքում ատամի ներքին մասից չափազանց մանրակրկիտ կերպով հեռացվում են մանրէներով վարակված և քայքայման արգասիքներով ներծծված կակղանի հյուսվածքները: Դրանք սովորաբար պարունակում են տոքսիններ (թունավոր նյութեր)։

Հեռացվում է ամեն ինչ, որը կարող է դառնալ այնպիսի հյուսվածքային գրգռիչների աղբյուր, որոնք ունակ են ակտիվացնելու ատամը շրջապատող հյուսվածքների բորբոքումը։ Այնուհետև, երբ մաքրված է ատամի ներքին տարածությունը, անցկացնում են բուժման երկրորդ մասը, որը ներառում է ատամնալիցքի (պլոմբի) տեղադրումը և ատամի խոռոչի զմռսումը։

Խողովակի ատամնալիցքի տեղադրման ժամանակ նույնպես զմռսվում և պատիճավորվում են կակղանի այն մնացորդները, որոնք հնարավոր չէ լիովին հեռացնել ատամնախողովակների բուժման ընթացքում խողովակի պարունակության մաքրման ժամանակ։

Այդպիսով բացառվում է խողովակների պարունակության ներհոսքի հնարավորությունը ատամը շրջապատող հյուսվածքներ և արգելակվում է պերիոդոնտ հյուսվածքների (ատամնարմատը շրջապատող հյուսվածքների) բորբոքումների զարգացման մեկնարկը։

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ ատամի խողովակների բուժումը

Ահա մի քանի իրավիճակներ, երբ ատամի խողովակների բուժումը կարող է դառնալ անհրաժեշտ.
– Նման իրավիճակ կարող է ստեղծել այն ատամը, որը ցավի զգացումներ է առաջացնում տվյալ պահին կամ էլ ցավել է նախկինում
– Դուք զգում եք ուռածություն և (կամ ցավոտություն) լնդի վրա որևէ ատամի շուրջը
– Բարդացած կարիես (պուլպիտ, պերիոդոնտիտ)
– Մինչև վերջ չբուժված ատամնախողովակներ
– Կիստա
– Օրթոպեդիկ ցուցումներ
– Ջարդված գործիք ատամնախողովակում

Լինում են նաև դեպքեր, երբ ատամը կարիք է ունենում խողովակների բուժման, սակայն դուք չեք զգում բորբոքման որևէ նշան (ուռածություն և ցավի ախտանիշներ)։ Սա հանդիպում է որոշ խրոնիկ բորբոքումների ժամանակ:

Արդյո՞ք ցավոտ է խողովակների բուժումը

Հաճախ խողովակների բուժումը զուգորդվում է բուն գործողության ցավոտության հետ, սակայն իրականում դա այդպես չէ։ Միջին վիճակագրական այցելուի համար ստանդարտ դեպքերում ատամի խողովակների բուժումը անփոփոխ ոչ ցավոտ գործողություն է, ճիշտ այնպես, ինչպես սովորական ատամնալիցքի (պլոմբա) տեղադրումը։

Ինչո՞ւմ է կայանում ատամների խողովակների բուժումը

– Կոֆֆերդամի տեղադրում։ Անզգայացումից հետո և անմիջապես ատամնախողովակների բուժումն սկսելուց առաջ ստոմատոլոգը ատամը մեկուսացնում է բերանի խոռոչից հատուկ ռետինե թաղանթի (այսպես կոչված կոֆֆերդամի) օգնությամբ։ Այդ ռետինե քողը ատամին ամրացվում է փոքրիկ կեռիկների` կլամպների օգնությամբ։ – Դեպի կակղանի խոռոչ մուտքի ստեղծում։

Ատամնախողովակների բուժման համար ստոմատոլոգը պետք է մուտք ստեղծի դեպի այն գոտին, որտեղ գտնվում է նյարդը, այսինքն` դեպի ատամի կակղանի խոռոչ։ Դա կատարվում է հատուկ բոր մեքենաների օգնությամբ։ Ծամիչ ատամների վրա փորվող անցքը շաղափվում է ծամողական մակերեսին, իսկ առջևի ատամների վրա` քիմքային և լեզվային մակերեսներին։

Ատամնախողովակի բուժման հաջորդ փուլը կակղանի կամ նրա մնացորդների հեռացումն է կակղանի խոռոչից և ատամնարմատների խողովակներից։

– Խողովակների գտնվելն ու անցնելը ամբողջ խորությամբ` վիզիոգրաֆի և հատուկ մարկերների օգնությամբ։ – Ատամի խողովակի մաքրում։

Ատամնախողովակի բուժման հաջորդ փուլը կակղանի կամ նրա մնացորդների հեռացումն է կակղանի խոռոչից և ատամնարմատների խողովակներից։ Մաքրման գործողությունն իրականացվում է ասեղների նմանվող գործիքներով, որոնցով մոտիկից զննելով` հայտնաբերվում է կողավոր, անհարթ մակերես։

Մեր կլինիկայում կիրառվում են ինովացիոն տեխնոլոգիաներ ապեկսլոկատորի, էնդոծայրակալնիկի օգտագործմամբ, խողովակների հակասեպտիկ լվացում հատուկ ասեղների, երշշակների և ուլտրաձայնի միջոցով ակտիվացման կիրառմամբ։ – Խողովակների լեցում (պլոմբում)
Խողովակը մանրազնին մաքրելուց և չորացնելուց հետո ձեր ստոմատոլոգը կարող է անցնել ատամնախողովակի պլոմբմանը։

Մեր կլինիկայում արմատախողովակների համակարգի օբտուրացումը անցկացվում է երկու մեթոդով. – Ատամնալիցքի նյութեր + գուտապերչ. մատակարարվում է տարբեր տրամագծերի գործարանային կոների տեսքով: Դրանք համապատասխանում են ատամների խողովակների մեխանիկական մշակման և լանացման ժամանակ օգտագործվող էնդոդոնտիկ գործիքների չափերին։ – Թերմոֆիլ համակարգի կիրառում.

Մաքրման գործողությունն իրականացվում է ասեղների նմանվող գործիքներով, որոնցով մոտիկից զննելով` հայտնաբերվում է կողավոր, անհարթ մակերես։

դա տաքացված (փափկեցված) գուտապերչով ատամների արմատային խողովակների լեցման (պլոմբման) համակարգ է։ Արմատային խողովակների լեցման (պլոմբման) թերմոֆիլ համակարգը կազմված է լեցման գամիկներից և հատուկ տաքացնող սարքից: Այն նախատեսված է լեցման գամիկի գուտապերչի փափկեցման համար։

Պարտադիր ռենտգեն հսկողություն լեցումից (պլոմբումից) հետո

Ի՞նչ կարելի է սպասել ատամի խողովակների բուժումից հետո, կարո՞ղ են լինել ցավեր և այլ անհարմարություններ։
Հնարավոր է` ատամի խողովակների բուժումից հետո դուք, իրոք, զգաք ոչ մեծ անհարմարություններ։
Մի քանի օրվա ընթացքում, բուժումից հետո, ոչ մեծ ցավոտություն հնարավոր է ատամների սեղմման ժամանակ։

Ինչպիսի՞ լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ բուժված արմատային խողովակներով ատամին։
Շատ դեպքերում նման ատամներն ունենում են թերություններ պսակի մասում ատամնալիցքի տեղադրումից հետո։
Այդ ատամներն այնքան ամուր չեն լինում, ինչպես առաջ։ Դրա համար էլ ստոմատոլոգը պետք է Ձեզ խորհուրդ տա նման ատամը պատել սովորական կամ գամիկային պսակով։

Ինչքա՞ն կարող է Ձեզ ծառայել բուժված խողովակներով ատամը

Ստոմատոլոգը, ով բուժել է Ձեր ատամների արմատային խողովակները, առանց որևէ կասկածի վստահ է, որ այդ ատամները կծառայեն ամբողջ կյանքի ընթացքում։
Մենք հուսով ենք, որ դուք կհամոզվեք դրանում, և ստոմատոլոգի հույսերը կարդարանան։

Այս ծառայությունը մատուցող բժիշկները

Բոլոր բժիշկները

Գնացուցակ

Ատամնային իմպլանտացիա1
  • Իմպլանտավորում (սկսած)132,000 ֏
Վիրաբուժություն2
  • Ատամի հեռացում (սկսած)7300 ֏
  • Լնդային պլաստիկա 1 ատամի շուրջ2750 ֏
Ատամների սպիտակեցում2
  • Օֆիսային սպիտակեցում130000 ֏
  • Տնային սպիտակեցում80000 ֏
Օրթոդոնտիկ բուժում1
  • Օրթոդոնտիկ բուժում (սկսած)390000 ֏
Օրթոպեդիա5
  • Մետաղակերամիկական շապիկներ (սկսած)49000 ֏
  • Կերամիկական շապիկներ109000 ֏
  • Ցիրկոնե շապիկներ98000 ֏
  • CEREC154000 ֏
  • Վինիրներ109000 ֏
Ատամներ մասնագիտական մաքրում2
  • Ատամնաքարերի մաքրում (սկսած)20000 ֏
  • Ատամնաքարերի մաքրում AirFlow մեթոդով (սկսած)28000 ֏
Թերապիա2
  • Ատամնալիցք (պլոմբավորում) (սկսած)18500 ֏
  • Մանկական ստոմատոլոգիայում պլոմբավորումը (սկսած)15000 ֏
Ամբողջ գնացուցակը

Վճարման տարբերակներ

Բանկային քարտ

Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց

Կանխիկ

Վճարում կլինիկայի դրամարկղում

Նվեր քարտ

Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար

Ապառիկ

Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։

  • IdramRocket Line
  • Inecobankpaylater
  • Evocabank

Գրանցվել անվճար խորհրդատվության

Այս բաժնում

  1. Էսթետիկական վերականգնումներ

    Գրավիչ ժպիտը հաջողության գրավականն է և բարեկեցության չափանիշը։ Այսօր ատամների էսթետիկական վերականգնումները օգնում են մեզ հասնել կատարելապես գեղեցիկ ժպիտի` օգտագործելով ամենաժամանակակից տեխնոլոգիաներ։

  2. Կարիեսի կանխարգելում

    Բժշկի խնդիրը կարիեսի կանխարգելման մեջ ոչ միայն այցելուին սովորեցնելը կամ խորհուրդներ տալն է բերանի խոռոչի ամենօրյա հիգիենայի պահպանման մասին, այլև հսկողությունը նման միջոցառման ճիշտ իրականացման, օգտագործվող պատրաստուկների ընտրության նկատմամբ, այլև մի շարք գործողությունների կատարումը արդեն բժշկի աթոռին:

  3. Բարդացած կարիեսի բուժում

    «Էնդո»-ն հունարեն բառ է, նշանակում է «ներքին», «դոնտ» նշանակում է «ատամ»։

  4. Ատամների թերությունների վերացում ներդիրների միջոցով

    Ատամի պսակային մասի մասնակի թերությունների դեպքում, երբ ատամնահպման (օկլյուզիոն) մակերեսի քայքայման ինդեքսը 0,6-ից (60%) ցածր է, ցուցված է միկրոպրոթեզների կիրառումը։

Գրանցվել խորհրդատվության

Թողեք ձեր հեռախոսահամարը․ մենք կկապվենք ձեզ հետ՝ այցը համաձայնեցնելու համար։

Զանգահարեք մեզ +374 12 32 32 32

Շնորհակալություն

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է