Կծվածքի ուղղում

Օրթոդոնտիան զբաղվում է կծվածքի ուղղմամբ և ատամնածնոտային անոմալիաներով:

Մեր կենտրոնում հիմնական մոտեցումը կենտրոնանում է հասունացման տարիքում դեմքի համաչափության ամբողջական վերականգնման վրա:

Ըստ տարածված կարծիքի օրթոդոնտիան լուծում է կոսմետոլոգիական թերություններ և ուղղված է ավելի էսթետիկ ժպիտ ստանալուն: Իրականում, օրթոդոնտիկ բուժումը վերականգնում է ատամածնոտային համակարգի ֆունկցիան, ինչպես նաև օգնում է խուսափել բժշկական մի շարք բարդություններից, որոնց թվում են հայմորիտը, պարոդոնտոզը, կարիեսը, գինգիվիտը և նույնիսկ գաստրիտը:

Օրթոդոնտիկ բուժման տևողությունը տատանվում է մեկից մինչև մի քանի տարի ըստ դեպքի և բարդության աստիճանի:

Ժամանակակից ստոմատոլոգիան թույլ է տալիս լուծել օրթոդոնտիկ խնդիրները ոչ միայն մանկական և դեռահաս, այլ նաև շատ՝ ավելի մեծ տարիքում: Միակ վերապահումը, որը պետք է հաշվի առնել հասուն տարիքում օրթոդոնտիկ բուժման պարագայում, արդյունքի ամրապնդման ժամկետն է:

Օրթոդոնտիկ բուժման տևողությունը տատանվում է մեկից մինչև մի քանի տարի ըստ դեպքի և բարդության աստիճանի:

Օրթոդոնտիկ բուժման առավելությունները՝

  • Օրթոդոնտիկ կոնստրուկցիաներն անվտանգ են լորձաթաղանթի համար
  • Էսթետիկ տեսք ունեն
  • Չեն ազդում արտասանության հստակության վրա

Օրթոդոնտիկ բուժման մեթոդներն Ավանտայում՝

  • Ապարատային
  • Ֆունկցիոնալ
  • Վիրաբուժական
  • Զուգակցված

Զուգակցված մեթոդն ակնկալում է ապարատային և վիրաբուժական մեթոդների համատեղումը:

Այս ծառայությունը մատուցող բժիշկները

Բոլոր բժիշկները

Գնացուցակ

Ատամնային իմպլանտացիա1
  • Իմպլանտավորում (սկսած)132,000 ֏
Վիրաբուժություն2
  • Ատամի հեռացում (սկսած)7300 ֏
  • Լնդային պլաստիկա 1 ատամի շուրջ2750 ֏
Ատամների սպիտակեցում2
  • Օֆիսային սպիտակեցում130000 ֏
  • Տնային սպիտակեցում80000 ֏
Օրթոդոնտիկ բուժում1
  • Օրթոդոնտիկ բուժում (սկսած)390000 ֏
Օրթոպեդիա5
  • Մետաղակերամիկական շապիկներ (սկսած)49000 ֏
  • Կերամիկական շապիկներ109000 ֏
  • Ցիրկոնե շապիկներ98000 ֏
  • CEREC154000 ֏
  • Վինիրներ109000 ֏
Ատամներ մասնագիտական մաքրում2
  • Ատամնաքարերի մաքրում (սկսած)20000 ֏
  • Ատամնաքարերի մաքրում AirFlow մեթոդով (սկսած)28000 ֏
Թերապիա2
  • Ատամնալիցք (պլոմբավորում) (սկսած)18500 ֏
  • Մանկական ստոմատոլոգիայում պլոմբավորումը (սկսած)15000 ֏
Ամբողջ գնացուցակը

Վճարման տարբերակներ

Բանկային քարտ

Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց

Կանխիկ

Վճարում կլինիկայի դրամարկղում

Նվեր քարտ

Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար

Ապառիկ

Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։

  • IdramRocket Line
  • Inecobankpaylater
  • Evocabank

Գրանցվել անվճար խորհրդատվության

Այս բաժնում

  1. Բրեկետներ

    Բրեկետները (բրեկետ-համակարգեր) խրթին, խորամանկ կառուցվածքներ են ծուռ ատամները, կծվածքն աստիճանաբար ուղղելու համար: Կախված բուժման նպատակից՝ բրեկետները տեղադրվում են ատամների արտաքին կամ ներքին մակերեսների վրա:

  2. Ֆունկցիոնալ ապարատներ

    Ֆունկցիոնալ ապարատները հանվող ապարատներ են (վեստիբուլյար պլաստինաներ), որոնք տեղադրվում են մի կողմից շուրթերի և այտերի, մյուս կողմից՝ ատամների միջև:

  3. Շարժական ապարատներ

    Շարժական օրթոդոնտիկ պլաստինաները (ապարատներ) պլաստմասե հիմքեր են, որոնց ներսում ամրակայվում են պտուտակներ, զսպանակներ, մետաղալարերի մասնիկներ, որոնք էլ իրականացնում են ատամների տեղաշարժը:

  4. Մետաղական բրեկետներ

    Մետաղական բրեկետները դասվում են դասականների շարքին: Դրանք բրեկետների ամենապահանջված տեսակն են մատչելիության և արդյունավետության տեսանկյունից:

  5. Ինկոգնիտո բրեկետներ

    Ինկոգնիտո բրեկետը բժիշկ-օրթոդոնտների եզակի, հեղափոխական մշակումն է կծվածքի և ատամնաշարերի անոմալիաներն ուղղելու համար: Այս արդյունավետ մեթոդը լայն տարածում է գտել աշխարհում:

  6. Կերամիկական բրեկետներ

    Կերամիկական բրեկետներն իրենց անունը ստացել են այն նյութից, որից պատրաստվում են: Ամեն տարի բրեկետների տվյալ տեսակը դառնում է ավելի պահանջված։

  7. Ռետեյներներ

    Ռետեյներներն ամենակարևոր օրթոդոնտիկ ապարատներից են, որն ավարտում է օրթոդոնտիկ բուժումը և ամրապնդում արդյունքը:

  8. Շափյուղային բրեկետներ

    Շափյուղային բրեկետները պատկանում են բրեկետների վեստիբուլյար տեսակին, այսինքն՝ տեղադրվում են ատամների արտաքին մակերեսի վրա: Անվանումը ստացել են պատրաստվող նյութից՝ արհեստականորեն աճեցված շափյուղայի բյուրեղներ:

  9. Տրեյներներ և ակտիվատորներ

    Տրեյներները և ակտիվատորները եզակի ունիվերսալ ապարատներ են լեզվի, շրթունքների շտկման, բերանային շնչառությունն ուղղելու և կծվածքի ու օկլյուզիայի անոմալիաների զարգացումը շտկելու համար:

  10. Դեմոն համակարգ

    Օրթոդոնտիկ բուժման ավանդական մեթոդիկաները հաճախ ենթադրում են առողջ ատամների հեռացում կամ քիմք լայնացնողների կիրառում:

  11. Ինվիզիլայն

    Ինվիզիլայն (Invisalign) օրթոդոնտիկ համակարգն արմատապես տարբերվում է ավանդական բրեկետներից:

Գրանցվել խորհրդատվության

Թողեք ձեր հեռախոսահամարը․ մենք կկապվենք ձեզ հետ՝ այցը համաձայնեցնելու համար։

Զանգահարեք մեզ +374 12 32 32 32

Շնորհակալություն

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է