Մանրադիտակի առավելությունները՝
- Ատամի մակերեսի նկարի մինչև 40-պատիկ մեծացման հնարավորություն
- Ինֆորմատիվություն. կարելի է հայտնաբերել միկրոճաքերը և հավելյալ արմատախողովակները, ինչպես նաև ճշգրտորեն պարզել նախորդ բուժման ընթացքում ստոմատոլոգիական ֆայլերից մնացած կամ ջարդված մասերը
- Հարմարավետության ապահովում. 40 սմ հեռավորություն բուժառուի և բժշկի միջև
- Տեսողական վերահսկում
- Բուժման արդյունքի երաշխիք
Անատոմիական առանձնահատկություններից ելնելով՝ արմատախողովակների համակարգի ոչ մանրամասն հայտնաբերումը կարող է հասցնել բորբոքումների ընթացքի և բարդությունների առաջացման, ինչն իր հերթին կարող է հանգեցնել ատամի հեռացման:
Մանրադիտակի օգնությամբ մենք կարող ենք ժամանակին և հեշտությամբ հավելյալ արմատախողովակներ հայտնաբերել ատամի ներսում:
Նախկինում վնասված գործիքի առկայությամբ կամ ճաք ունեցող ատամը ենթակա էր հեռացման: Մանրադիտակի կիրառումը կարող է օգնել խուսափել ատամի հեռացումից և պահպանել այն:
Ստոմատոլոգիական բուժման և պրոթեզավորման դեպքում մանրադիտակը թույլ է տալիս ճշգրտորեն և որակով մշակել ատամի մակերեսը: Ատամի մակերեսի խոշորացումը հնարավոր է դարձնում հստակ տարբերել առողջ և վնասված հյուսվածքները, ինչպես նաև՝ նվազեցնել ատամի առողջ հյուսվածքների կորուստը:
Մանրադիտակը կարիեսի բուժման դեպքում
Մանրադիտակի կիրառումը հնարավորություն է տալիս հայտնաբերել կարիեսը սկզբնական շրջաններում: Կարևոր դեր ունի առողջ և վնասված հյուսվածքների ճշգրիտ տարբերակումը կարիեսային խոռոչներում:
Բազմակի խոշորացման շնորհիվ մենք կարող ենք հեռացնել առավելապես վնասված հյուսվածքները և նվազագույնին հասցնել առողջների մշակումը:
Մանրադիտակի միջոցով մենք կարող ենք ճիշտ ժամանակին հայտնաբերել այդ ճաքերը և կատարել պատշաճ բուժում:
Ատամների կոտրվելու հիմնական պատճառն էմալի, դենտինի և պլոմբերի ճաքերն են, քանի որ դրանք խախտում են ատամնային խոռոչի հերմետիկությունը՝ առաջացնելով արմատախողովակների ախտահարում:
Մանրադիտակի միջոցով մենք կարող ենք ճիշտ ժամանակին հայտնաբերել այդ ճաքերը և կատարել պատշաճ բուժում:
Մանրադիտակն ատամների պրոթեզավորման և վիրահատությունների դեպքում
Ստոմատոլոգիական վիրահատություններ անցկացնելիս, հաջորդիվ կարերը դնելիս, ինչպես նաև օրթոպեդիկ աշխատանքներ կատարելիս օպտիկան օգնում է մի քանի անգամ բարձրացնել բուժման ճշտությունն ու որակը:
Աշխատանքի ընթացքում ստացված ֆոտոները կամ վիդեոները կարող են պահպանվել արխիվում:
Այս ծառայությունը մատուցող բժիշկները
Բոլոր բժիշկներըԳնացուցակ
Ատամնային իմպլանտացիա1
- Իմպլանտավորում (սկսած)132,000 ֏
Վիրաբուժություն2
- Ատամի հեռացում (սկսած)7300 ֏
- Լնդային պլաստիկա 1 ատամի շուրջ2750 ֏
Ատամների սպիտակեցում2
- Օֆիսային սպիտակեցում130000 ֏
- Տնային սպիտակեցում80000 ֏
Օրթոդոնտիկ բուժում1
- Օրթոդոնտիկ բուժում (սկսած)390000 ֏
Օրթոպեդիա5
- Մետաղակերամիկական շապիկներ (սկսած)49000 ֏
- Կերամիկական շապիկներ109000 ֏
- Ցիրկոնե շապիկներ98000 ֏
- CEREC154000 ֏
- Վինիրներ109000 ֏
Ատամներ մասնագիտական մաքրում2
- Ատամնաքարերի մաքրում (սկսած)20000 ֏
- Ատամնաքարերի մաքրում AirFlow մեթոդով (սկսած)28000 ֏
Թերապիա2
- Ատամնալիցք (պլոմբավորում) (սկսած)18500 ֏
- Մանկական ստոմատոլոգիայում պլոմբավորումը (սկսած)15000 ֏
Վճարման տարբերակներ
Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց
Վճարում կլինիկայի դրամարկղում
Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար
Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։








