Ախտորոշում Osstell ISQ
Osstell ISQ-ն արժանահավատության նոր մակարդակ է Ձեզ համար:
Իմպլանտատների կայունության և դրանց ինտեգրման (ոսկորի հետ սերտաճման) աստիճանի գնահատման համար մեր կլինիկայում օգտագործվում է Osstell ISQ սարքը։ Դա բժշկին թույլ է տալիս որոշել հետագա բուժման լավագույն մարտավարությունը։ Ոսկորի մեջ իմպլանտատի ինտեգրման ժամանակ շատ կարևոր է ինտեգրման աստիճանի որոշումը։
Չափազանց բարդ է, չունենալով համապատասխան սարքավորում, որոշել` իմպլանտատը սերտաճե՞լ է, թե՞ ոչ, արդյո՞ք կարելի է այն լիաբեռնել ատամնապսակով, թե՞ դեռ վաղ է։ Դրա համար Շվեդիայի գիտնականները իմպլանտոլոգիայում ստեղծել են նոր բացարձակ երաշխիք` Osstell ISQ ապարատը, որը վիրաբույժին թույլ է տալիս գերճշգրտությամբ որոշել իմպլանտատի սերտաճման աստիճանը։
Smartpeqtm գամիկը գրգռվում է ձեռքի գործիքի չափիչ զոնդից առաջացող մագնիսային իմպուլսով։
Osstell ապարատը նախատեսված է ոսկորի մեջ ատամնային իմպլանտատների ինտեգրման կայունության չափման համար։ Այն ձեռքի դյուրակիր գործիք է, որն օգտագործվում է ռեզոնանսային հաճախականության անալիզի ոչ ինվազիվ մեթոդի համար։ Այդ համակարգում օգտագործվում է Smartpeqtm գամիկը, որը ատամնային իմպլանտատին կամ աբատմենտին միանում է պտուտակաձև միացման միջոցով։
Smartpeqtm գամիկը գրգռվում է ձեռքի գործիքի չափիչ զոնդից առաջացող մագնիսային իմպուլսով։ Ռեզոնանսային հաճախականությունը, լինելով իմպլանտատի ինտեգրման կայունության չափանիշ, հաշվվում է պատասխան ազդանշանի հիման վրա։
Արդյունքներն արտացոլվում են ապարատի դիսպլեյի վրա էկրանին ISQ-ի (Implant Stability Quotinent)՝ իմպլանտատի կայունության գործակիցցի (ԻԿԳ) արժեքի տեսքով` 1-ից մինչև 100 ծավալային ընդգրկմամբ ։ Որքան բարձր է արժեքը, այնքան մեծ է ամրակայման կայունությունը։
Ցուցումներ կիրառման համար
Osstell ապարատը նախատեսված է ոսկորի մեջ ատամնային իմպլանտատների ամրակայման կայունության չափումների ժամանակ օգտագործելու համար։ Osstell mentor ապարատը կարող է անհրաժեշտ տեղեկություն տալ իմպլանտատի ամրակայման կայունությունը գնահատելու համար և օգտագործվել որպես բուժման որակի գնահատման ծրագրի մի մաս։
Smartpeqtm գամիկը թողարկվում է միացման տարբեր չափերով` հարմարվելու շուկայում առկա իմպլանտատների հիմնական համակարգերին։
Osstell ապարատը հանդես է գալիս որպես.
- բեռնմանը պատրաստ ինդիկատոր, • վաղ տեղեկացման միջոց, • որակի երաշխիք:
Իմպլանտատների հաճախականության ռեզոնանսային վերլուծության մեթոդը հիվանդի համար անցավ է, իսկ բժշկի համար՝ առավելագույն չափով ճշգրիտ:
Այս ծառայությունը մատուցող բժիշկները
Տիգրան ԴեմիրճյանԲժիշկ-օրթոդոնտԳլխավոր օրթոդոնտ
Էդգար ԲաղդասարյանՎիրաբույժ-իմպլանտոլոգ
Զաքար ԱյվազյանԲժիշկ-ստոմատոլոգ
Յուլիա ԳադակչիյանԲժիշկ-ստոմատոլոգԳնացուցակ
Ատամնային իմպլանտացիա1
- Իմպլանտավորում (սկսած)132,000 ֏
Վիրաբուժություն2
- Ատամի հեռացում (սկսած)7300 ֏
- Լնդային պլաստիկա 1 ատամի շուրջ2750 ֏
Ատամների սպիտակեցում2
- Օֆիսային սպիտակեցում130000 ֏
- Տնային սպիտակեցում80000 ֏
Օրթոդոնտիկ բուժում1
- Օրթոդոնտիկ բուժում (սկսած)390000 ֏
Օրթոպեդիա5
- Մետաղակերամիկական շապիկներ (սկսած)49000 ֏
- Կերամիկական շապիկներ109000 ֏
- Ցիրկոնե շապիկներ98000 ֏
- CEREC154000 ֏
- Վինիրներ109000 ֏
Ատամներ մասնագիտական մաքրում2
- Ատամնաքարերի մաքրում (սկսած)20000 ֏
- Ատամնաքարերի մաքրում AirFlow մեթոդով (սկսած)28000 ֏
Թերապիա2
- Ատամնալիցք (պլոմբավորում) (սկսած)18500 ֏
- Մանկական ստոմատոլոգիայում պլոմբավորումը (սկսած)15000 ֏
Վճարման տարբերակներ
Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց
Վճարում կլինիկայի դրամարկղում
Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար
Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։







