Ռետեյներների տեսակները՝
- Հանվող (պլաստմասե)
- Չհանվող (մետաղական)
Ռետեյներների ներգործության բնույթը
Բուժումից ստացած արդյունքի ամբողջական ամրապնդման համար ատամների ներքին հատվածի վրա տեղադրվում է ռետեյներ, որն ամրացվում է ատամներին նույն նյութով, որով ամրացվում են բրեկետները:
Կախված կլինիկական դեպքից՝ օրթոդոնտը կարող է մի ծնոտին օգտագործել հանվող ռետեյներ, մյուսին՝ չհանվող:
Հանվող ռետեյները թափանցիկ կապա է, երբեմն մետաղական կորով ամրակայված:
Ժամանակավոր կրելու համար օգտագործվում են երկծնոտային հանվող ռետեյներներ, իսկ մշտականի համար՝ միածնոտային:
Հանվող ռետեյները թափանցիկ կապա է, երբեմն մետաղական կորով ամրակայված:
Ցուցումներ հանվող ռետեյները խնամելու համար՝
- Սնվելուց հետո անպայմանորեն ողողել հոսող ջրով,
- Կանոնավոր մաքրել ատամի խոզանակով,
- Օգտագործել ատամի թել:
Չհանվող ռետեյները մետաղաթել է, որն ամրացվում է ատամների ներքին հատվածին հատուկ նյութով:
Չհանվող ռետեյներին հարմարվելու շրջանը բավականին կարճ է:
Գործոններ, որ ազդում են ռետեյներ ընտրելու վրա՝
- Կծվածքի պաթոլոգիայի ձև,
- Բուժման ակտիվ փուլի ընթացք,
- Օգտագործված ապարատ,
- Օրգանիզմի անհատական առանձնահատկություններ:
Ռետեյների տեսակը նշանակում է բուժող բժիշկը:
Ռետեյները կրելու տևողությունը սահմանվում է անհատական՝ կախված օրթոդոնտիկ բուժման ակտիվ փուլի տևողությունից, ինչպես նաև՝ կծվածքի պաթոլոգիայի բնույթից:
Սովորաբար, ռետեյներ կրելու ժամկետը տատանվում է միջինում 1,5-ից մինչև 2 բրեկետներ կրելու ժամկետ:
Օրթոդոնտին այցելելու հաճախականությունն օրթոդոնտիկ բուժման պասիվ շրջանում
Տվյալ շրջանում օրթոդոնտին անհրաժեշտ է այցելել 6 ամիսը մեկ ռետենցիայի (ռետեյներներով կծվածքն ուղղելու արդյունքի ամրապնդման շրջան) ընթացքի գնահատման և ապարատի ամբողջականության ստուգման նպատակով:
Օրթոդոնտիկ բուժման առավելությունները Հայաստանում, Ավանտա կենտրոնում`
- Օրթոդոնտիկ բուժման ժամանակակից մեթոդների լայն սպեկտր
- Ամենամեծ օրթոդոնտիկ բաժանմունքը Երևանում
- Բազմամյա փորձ
- Միջազգային առաջատար փորձի կիրառում
- Հազարավոր երջանիկ բուժառուներ
Ժամանակակից ստոմատոլոգիան առաջարկում է օրթոդոնտիկ ծառայությունների լայն սպեկտր, որտեղից ամենաժամանակակիցներն ու արդյունավետները ներկայացված են մեր կենտրոնում:
Ավանտա կենտրոնում բժիշկ-օրթոդոնտի հետ խորհրդատվությունն անվճար է:
Այս ծառայությունը մատուցող բժիշկները
Տիգրան ԴեմիրճյանԲժիշկ-օրթոդոնտԳլխավոր օրթոդոնտ
Էդգար ԲաղդասարյանՎիրաբույժ-իմպլանտոլոգ
Զաքար ԱյվազյանԲժիշկ-ստոմատոլոգ
Յուլիա ԳադակչիյանԲժիշկ-ստոմատոլոգԳնացուցակ
Ատամնային իմպլանտացիա1
- Իմպլանտավորում (սկսած)132,000 ֏
Վիրաբուժություն2
- Ատամի հեռացում (սկսած)7300 ֏
- Լնդային պլաստիկա 1 ատամի շուրջ2750 ֏
Ատամների սպիտակեցում2
- Օֆիսային սպիտակեցում130000 ֏
- Տնային սպիտակեցում80000 ֏
Օրթոդոնտիկ բուժում1
- Օրթոդոնտիկ բուժում (սկսած)390000 ֏
Օրթոպեդիա5
- Մետաղակերամիկական շապիկներ (սկսած)49000 ֏
- Կերամիկական շապիկներ109000 ֏
- Ցիրկոնե շապիկներ98000 ֏
- CEREC154000 ֏
- Վինիրներ109000 ֏
Ատամներ մասնագիտական մաքրում2
- Ատամնաքարերի մաքրում (սկսած)20000 ֏
- Ատամնաքարերի մաքրում AirFlow մեթոդով (սկսած)28000 ֏
Թերապիա2
- Ատամնալիցք (պլոմբավորում) (սկսած)18500 ֏
- Մանկական ստոմատոլոգիայում պլոմբավորումը (սկսած)15000 ֏
Վճարման տարբերակներ
Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց
Վճարում կլինիկայի դրամարկղում
Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար
Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։







