Ֆունկցիոնալ ապարատներ

Ֆունկցիոնալ ապարատները հանվող ապարատներ են (վեստիբուլյար պլաստինաներ), որոնք տեղադրվում են մի կողմից շուրթերի և այտերի, մյուս կողմից՝ ատամների միջև:

Նրանք բարդ կոնստրուկցիաներ են, որոնք կոնկրետ դիրքով ամրակայում են ծնոտները:

Ժամանակակից ստոմատոլոգիայում առանձնանում է ֆունկցիոնալ ապարատների մեծ տեսականի, որոնք օգնում են լավ արդյունքների հասնել տարբեր բարդության օրթոդոնտիկ պաթոլոգիաների դեպքերում:

Ֆունկցիոնալ ապարատները.

  • Նպաստում են թերզարգացած ծնոտի աճին
  • Կանգնեցնում են գերզարգացած ծնոտի աճը
  • Ստեղծում են պայմաններ ծամող և միմիկական մկանների ֆունկցիաների կարգավորման համար
  • Օգնում են վերադասավորել ատամնաշարերի, հոդերի գլխիկների և քունքստործնոտային հոդերի փոսիկների հարաբերակցությունը

Ֆունկցիոնալ ապարատների առավելությունները․

  • Որոշ դեպքերում ուղղում են կծվածքի խանգարումն առանց բրեկետներով արմատական բուժման
  • Կրճատում են բրեկետ-համակարգեր կրելու ժամկետը
  • Ունեն ավելի մատչելի գին

Բուժման բնույթը

Ֆունկցիոնալ ապարատների միջոցով տեղաշարժվում են փափուկ հյուսվածքները, որոնք խանգարում են ծնոտների ճիշտ աճելուն և զարգանալուն: Դրանք համարվում են կծվածքի պաթոլոգիայի և վատ սովորությունների հետևանք:

Վեստիբուլյար պլաստինաները կարող են իրենց մեջ ներառել մասնիկներ, որոնք կարգավորում են լեզվի ֆունկցիան և դիրքը, բերանի շրջանաձև մկանը, ստորին ծնոտի դիրքը:

Կրելու շրջանը

Վեստիբուլյար պլաստինաները նախատեսված են առավելապես գիշերային օգտագործման համար: Ճիշտ միոֆունկցիոնալ հիշողության ձևավորման համար կարող է ծագել ցերեկը 1 կամ 2 ժամ կրելու կարիք:

Սովորաբար ադապտացիայի շրջանը տևում է մոտ մեկ ամիս: Ճիշտ ընտրված կոնստրուկցիայի դեպքում ցավը բացառվում է:

Վաղ տարիքում կաթնատամների հեռացումը կարող է հանգեցնել սխալ կծվածքի:

Բուժառուն կարող է ունենալ թեթև դիսկոմֆորտ այդ շրջանում բարձր թքարտադրության պատճառով: Երբեմն ծագում են խոսքի հարաբերական խանգարումներ, բայց տվյալ շեղումը կրում է ժամանակավոր բնույթ:

Վաղ տարիքում կաթնատամների հեռացումը կարող է հանգեցնել սխալ կծվածքի: Ատամները վաղ շրջանում կորցնելու պատճառով կծվածքի պաթոլոգիայի ձևավորումից խուսափելու համար անհրաժեշտ է պատրաստել և կրել արհեստական ատամներով պլաստինաներով հանվող ապարատ կամ օրթոդոնտիկ չհանվող կոնստուկցիաներ:

Փոփոխվող կծվածքի շրջանում (6 տարեկանից սկսած) վերջինիս կարգավորման համար կիրառվում են․

  • Պլաստինաներով հանվող ապարատներ
  • Ֆունկցիոնալ ապարատներ
  • Միոֆունկցիոնալ տրեյներներ
  • Էլաստիկ սիլիկոնե կապաներ

Պլաստինայով ապարատը ակտիվ մասնիկներով (կեռիկներ, պտուտակներ, զսպանակներ) հատուկ կոնստրուկցիա է, որը ամրացվում է ատամներին հատուկ կեռիկների օգնությամբ:

Պլաստինաների միջոցով կարելի է փոխել ծնոտների չափերն ու ձևերը՝ երկարացնել, լայնացնել, կարճացնել և նույնիսկ տեղափոխել ատամները:

Կրելու ժամկետը

Պլաստինաներով ապարատն անհրաժեշտ է կրել ամենօրյա և շուրջօրյա ռեժիմով:

Ինչու պետք է դիմել օրթոդոնտին դեռ ակտիվ աճի ժամանակ․

  • Պաթոլոգիայի հայտնաբերումը և բուժումը տվյալ փուլում անցնում է ավելի հարմարավետ երեխայի և ծնողների համար
  • Ունի ավելի մատչելի գին
  • Կծվածքի ուղղումն անցնում է բնական ճանապարհով
  • Ապահովում է ավելի կայուն և էսթետիկ արդյունք

Երեխաների՝ ֆունկցիոնալ ապարատներով օրթոդոնտիկ բուժման արդյունքը շատ դեպքերում կախված է ապարատները կանոնավոր և ճիշտ կրելուց: Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ծնողների ներգրավումն ու հսկողությունը:

Օրթոդոնտի խորհուրդներին և կրելու ռեժիմին խստորեն հետևելու պարագայում արդեն 2-3 ամիս հետո նկատելի է լինում դրական տեղաշարժ:

Ինչքան շուտ դիմեք մասնագետի օգնությանը, այնքան արագ հնարավոր կլինի հայտնաբերել և ուղղել կծվածքի և ատամների դիրքի խանգարումները:

Մշտական ատամների դուրս գալու ընթացքի հսկողությունը օրթոդոնտին թույլ կտա ճիշտ ժամանակին ընտրել անհրաժեշտ ապարատները, որոնք կարգավորում են ձեր երեխայի կծվածքը բնական և անվտանգ ձևով:

Ինչքան շուտ դիմեք մասնագետի օգնությանը, այնքան արագ հնարավոր կլինի հայտնաբերել և ուղղել կծվածքի և ատամների դիրքի խանգարումները:

Օրթոդոնտիկ պաթոլոգիաների առաջացման պատճառները․

  • Գենետիկ հակվածություն
  • Շնչառություն բերանով (կարող է դառնալ վերին ծնոտի նեղացման պատճառ և դրանով հանգեցնել ատամների խտացմանը բնական աճի համար ոչ բավարար տեղ լինելու պատճառով)
  • Շուրթերի անդադար կծոտումը (որպես հետևանք դեպի առաջ է մղվում ստորին ծնոտը):

Օրթոդոնտիկ բուժման մի շարք մեթոդներ դառնում են ոչ արդիական ու անարդյունավետ, քանի որ տարիքին զուգահեռ նվազում է ատամների շարժունությունը:

Օրթոդոնտիկ բուժման առավելությունները Հայաստանում՝ Ավանտայում․

  • Օրթոդոնտիկ բուժման ժամանակակից մեթոդների լայն սպեկտր
  • Ամենամեծ օրթոդոնտիկ բաժանմունքը Երևանում
  • Բազմամյա փորձ
  • Միջազգային առաջատար փորձի կիրառում
  • Հազարավոր երջանիկ բուժառուներ

Մեր օրթոդոնտների խորհուրդները ծնողներին

  • Եթե երեխայի մոտ նկատվում են խոսքի խանգարումներ ֆունկցիոնալ ապարատը կրելու ժամանակ, կարող եք հետևել, որպեսզի նա բարձրաձայն կարդա այնքան, մինչև չսկսի բառերը ճիշտ և հասկանալի արտասանել: Սովորաբար, դա տևում է մի շաբաթ։
  • Օրթոդոնտիկ ապարատները պետք է հանել սնվելու ժամանակ: Երբ երեխան ավարտի սնվելու ընթացքը, պետք է ողողել բերանը, իսկ ավելի լավ տարբերակ կլինի ատամները մաքրելը:
  • Մի թույլատրեք ուտել քաղցրավենիք և խմել գազավորված ըմպելիքներ օրթոդոնտիկ ապարատները կրելու ժամանակ:
  • Եթե երեխայի մոտ ատամն է ընկել կամ, հակառակը, սկսել է դուրս գալ, ապա պետք է այցելել բժշկի՝ անհատական անհրաժեշտ խորհուրդները ստանալու համար:

Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի կենտրոնում հավաքված են երկրի լավագույն օրթոդոնտները: Սկզբնական անվճար խորհրդատվության ժամանակ մասնագետը կօգնի ընտրել օրթոդոնտիկ բուժման ամենահարմար մեթոդը մեզ մոտ ներկայացված տարբերակների լայն շրջանակից:

Այս ծառայությունը մատուցող բժիշկները

Բոլոր բժիշկները

Գնացուցակ

Ատամնային իմպլանտացիա1
  • Իմպլանտավորում (սկսած)132,000 ֏
Վիրաբուժություն2
  • Ատամի հեռացում (սկսած)7300 ֏
  • Լնդային պլաստիկա 1 ատամի շուրջ2750 ֏
Ատամների սպիտակեցում2
  • Օֆիսային սպիտակեցում130000 ֏
  • Տնային սպիտակեցում80000 ֏
Օրթոդոնտիկ բուժում1
  • Օրթոդոնտիկ բուժում (սկսած)390000 ֏
Օրթոպեդիա5
  • Մետաղակերամիկական շապիկներ (սկսած)49000 ֏
  • Կերամիկական շապիկներ109000 ֏
  • Ցիրկոնե շապիկներ98000 ֏
  • CEREC154000 ֏
  • Վինիրներ109000 ֏
Ատամներ մասնագիտական մաքրում2
  • Ատամնաքարերի մաքրում (սկսած)20000 ֏
  • Ատամնաքարերի մաքրում AirFlow մեթոդով (սկսած)28000 ֏
Թերապիա2
  • Ատամնալիցք (պլոմբավորում) (սկսած)18500 ֏
  • Մանկական ստոմատոլոգիայում պլոմբավորումը (սկսած)15000 ֏
Ամբողջ գնացուցակը

Վճարման տարբերակներ

Բանկային քարտ

Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց

Կանխիկ

Վճարում կլինիկայի դրամարկղում

Նվեր քարտ

Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար

Ապառիկ

Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։

  • IdramRocket Line
  • Inecobankpaylater
  • Evocabank

Գրանցվել անվճար խորհրդատվության

Գրանցվել խորհրդատվության

Թողեք ձեր հեռախոսահամարը․ մենք կկապվենք ձեզ հետ՝ այցը համաձայնեցնելու համար։

Զանգահարեք մեզ +374 12 32 32 32

Շնորհակալություն

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է