Մեր կենտրոնում վիրաբույժ-իմպլանտոլոգները Osstell ISQ նորարարական սարքն օգտագործում են հետագա բուժումը ճշգրիտ կանխորոշելու համար:
Այն նախատեսված է ատամնային իմպլանտատների ամրակցման կայունության չափման (սահմանման) համար: Սարքը մշակվել է Շվեդիայում և լիակատար երաշխիք ունի իմպլանտոլոգիայում:
Osstell ISQ-ի առավելությունները․
- Իմպլանտատի սերտաճման ընթացքի վերահսկում
- Օրթոպեդիկ կոնստրուկցիաների (շապիկներ և պրոթեզներ) տեղադրման լավագույն ժամկետի սահմանում
- Աշխատանքի ընթացքի իրական գնահատում
Ախտորոշումը թույլ է տալիս սահմանել իմպլանտատի սերտաճման ավարտի և մշտական ատամնաշապիկի տեղադրման համար ճշգրիտ և ամենահարմար ժամանակը:
Առանց համապատասխան սարքավորումների հնարավոր չէ վստահորեն որոշել՝ արդյոք սերտաճել է իմպլանտատը, թե ոչ, և արդյոք կարելի է տեղադրել ատամնաշապիկը, թե դեռ վաղ է:
Osstell ISQ սարքի աշխատանքի սկզբունքները
Ախտորոշումը հիմնված է իմպլանտատի և այն շրջապատող ոսկրային հյուսվածքի էլեկտրամագնիսական տատանումների ռեզոնանսի արձանագրման մեթոդի վրա: Ինչքան ամուր է սերտաճումը, այնքան բարձր է տատանումների հաճախությունը:
Ինտեգրացիայի աստիճանը սահմանվում է 1-ից մինչև 100 սանդղակով: Ինչքան բարձր է կայունությունը, այնքան բարձր է ցուցիչը:
Սերտաճման միջին աստիճանը մոտ է 70-ին:
Կիրառման նպատակը
- Ոսկրային հյուսվածքի ամրակցման կայունության չափում
Osstell ISQ սարքը հանդիսանում է բուժման ծրագրի որակի երաշխիքի մի մաս:
Osstell սարքի դերակատարումը՝
- Մշտական ատամնաշապիկը տեղադրելու պատրաստության ցուցիչ
- Վաղ ազդարարման միջոց
- Որակի երաշխիք
Այս ծառայությունը մատուցող բժիշկները
Տիգրան ԴեմիրճյանԲժիշկ-օրթոդոնտԳլխավոր օրթոդոնտ
Էդգար ԲաղդասարյանՎիրաբույժ-իմպլանտոլոգ
Զաքար ԱյվազյանԲժիշկ-ստոմատոլոգ
Յուլիա ԳադակչիյանԲժիշկ-ստոմատոլոգԳնացուցակ
Ատամնային իմպլանտացիա1
- Իմպլանտավորում (սկսած)132,000 ֏
Վիրաբուժություն2
- Ատամի հեռացում (սկսած)7300 ֏
- Լնդային պլաստիկա 1 ատամի շուրջ2750 ֏
Ատամների սպիտակեցում2
- Օֆիսային սպիտակեցում130000 ֏
- Տնային սպիտակեցում80000 ֏
Օրթոդոնտիկ բուժում1
- Օրթոդոնտիկ բուժում (սկսած)390000 ֏
Օրթոպեդիա5
- Մետաղակերամիկական շապիկներ (սկսած)49000 ֏
- Կերամիկական շապիկներ109000 ֏
- Ցիրկոնե շապիկներ98000 ֏
- CEREC154000 ֏
- Վինիրներ109000 ֏
Ատամներ մասնագիտական մաքրում2
- Ատամնաքարերի մաքրում (սկսած)20000 ֏
- Ատամնաքարերի մաքրում AirFlow մեթոդով (սկսած)28000 ֏
Թերապիա2
- Ատամնալիցք (պլոմբավորում) (սկսած)18500 ֏
- Մանկական ստոմատոլոգիայում պլոմբավորումը (սկսած)15000 ֏
Վճարման տարբերակներ
Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց
Վճարում կլինիկայի դրամարկղում
Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար
Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։







