Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենիկ մշակում
Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մշակումը մեր կլինիկայում բուժման գործընթացների համալիր է` ուղղված բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների առողջացմանը, ստոմատոլոգիական հիվանդությունների առաջացման և զարգացման նախականխմանը: Մեր կլինիկայում պրոֆեսիոնալ հիգիենայով զբաղվում են հատուկ պատրաստված մասնագետներ` հիգիենիստներ:
Հմուտ հիգիենիստը աշխատանքը կատարում է ավելի լավ և արագ, քան ընդհանուր պրոֆիլի ստոմատոլոգը: Բացի ընդհանուր գերազանց հմտություններից` մեր հիգիենիստները տիրապետում են բրեկետ-համակարգեր, ատամնապրոթեզներ, իմպլանտատներ ունեցող այցելուների հետ հիգիենայի անցկացման տեխնիկային:
Վերլնդային նստվածքների հեռացմամբ զբաղվում է հիգիենիստը:
Բուժման գործընթացի ժամանակ ատամների մակերեսից հեռացվում է փառը, որը հնարավոր չէ հեռացնել տնային պայմաններում՝ ամենօրյա անհատական հիգիենայով:
Ամբողջ գործընթացը բաժանվում է մի քանի փուլերի՝ ատամնային նստվածքների հեռացում, ատամի մակերեսի հղկում և փայլեցում, ապլիկացիաներ՝ լնդի և լորձաթաղանթի վրա:
Վերլնդային նստվածքների հեռացմամբ զբաղվում է հիգիենիստը: Գործընթացի ժամանակը կախված է կլինիկական պատկերից, և սովորական տևողությունը կազմում է մոտ 1 ժամ:
– Սկզբից կատարվում է վերլնդային ատամնային նստվածքների հեռացում գերձայնային ապարատով: Դրա ծայրակալը տատանվում է վայրկյանում 25-30 հազար տատանումների հաճախականությամբ, ինչը առաջ է բերում նստվածքների արագ և անցավ պոկում ատամի մակերեսից:
– Այնուհետև ատամի մակերեսը հղկվում է ավազաշիթային ապարատով: Արդյունքը ձեռք է բերվում ատամի մակերեսի վրա մանր լուծվող փոշու և ջրի խառնուրդի ճնշման ազդեցությամբ:
Այցելությունը հիգիենիստին տարեկան 2 անգամ հանդիսանում է մեր բոլոր աշխատանքների երաշխիքների պահպանման պայմանը:
– Շատ կարևոր փուլ է փայլեցումը: Առանց մանրակրկիտ փայլեցման՝ բոլոր նախորդ փուլերը նվազ արդյունավետ են: Փայլեցումը կատարվում է խոզանակի և ռեզինի օգնությամբ` օգտագործելով փայլեցնող հղկիչ մածուկներ, իսկ ատամների հպման մակերեսները՝ հատուկ շերտիկների` շտրիպսների օգնությամբ:
Պրոֆեսիոնալ հիգիենան ցուցված է բոլորին: Այցելությունը հիգիենիստին տարեկան 2 անգամ հանդիսանում է մեր բոլոր աշխատանքների երաշխիքների պահպանման պայմանը:
Այցելությունը հիգիենիստին ավելի հաճախ` տարեկան 4 անգամ կամ նույնիսկ ամեն ամիս, հանձնարարվում է կարիեսի բարձր ինտենսիվություն, լնդերի արյունահոսություն, ատամնաքարեր ունեցող մարդկանց, ծխողներին, սուրճի, թունդ թեյի, կարմիր գինու սիրահարներին:
Պրոֆեսիոնալ հիգիենան պարտադիր է նաև ատամների բուժումից և հեռացումից, օրթոդոնտիկ բուժումից, իմպլանտացիայից, պրոթեզավորումից և պրոֆեսիոնալ սպիտակեցումից առաջ:
Պրոֆեսիոնալ հիգիենայի իրականացմանը հակացուցումներ չկան: Զգացողությունները կախված են կլինիկական պատկերից և օրգանիզմի անհատական զգայունությունից:
Որպես կանոն` գործողությունը ցավոտ չէ և ոչ մի ցավազրկում չի պահանջում:
Առանց մանրակրկիտ փայլեցման՝ բոլոր նախորդ փուլերը նվազ արդյունավետ են:
Երբեմն հիգիենայից հետո հնարավոր է ցավոտ ռեակցիա սառը գրգռիչներից: Պացիենտը կարող է զգալ անհարմարավետություն` տնային պայմաններում ատամները մածուկով և խոզանակով մաքրելու ժամանակ: Այդ զգացողություններն անցնում են 1-2 օր անց:
Այս ծառայությունը մատուցող բժիշկները
Սրբուհի ՀամբարձումյանՎիրաբույժ-պարոդոնտոլոգԳլխավոր բժիշկ
Յուլիա ԳադակչիյանԲժիշկ-ստոմատոլոգ
Լաուրա ՀայրապետյանԲժիշկ-ստոմատոլոգԳնացուցակ
Ատամնային իմպլանտացիա1
- Իմպլանտավորում (սկսած)132,000 ֏
Վիրաբուժություն2
- Ատամի հեռացում (սկսած)7300 ֏
- Լնդային պլաստիկա 1 ատամի շուրջ2750 ֏
Ատամների սպիտակեցում2
- Օֆիսային սպիտակեցում130000 ֏
- Տնային սպիտակեցում80000 ֏
Օրթոդոնտիկ բուժում1
- Օրթոդոնտիկ բուժում (սկսած)390000 ֏
Օրթոպեդիա5
- Մետաղակերամիկական շապիկներ (սկսած)49000 ֏
- Կերամիկական շապիկներ109000 ֏
- Ցիրկոնե շապիկներ98000 ֏
- CEREC154000 ֏
- Վինիրներ109000 ֏
Ատամներ մասնագիտական մաքրում2
- Ատամնաքարերի մաքրում (սկսած)20000 ֏
- Ատամնաքարերի մաքրում AirFlow մեթոդով (սկսած)28000 ֏
Թերապիա2
- Ատամնալիցք (պլոմբավորում) (սկսած)18500 ֏
- Մանկական ստոմատոլոգիայում պլոմբավորումը (սկսած)15000 ֏
Վճարման տարբերակներ
Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց
Վճարում կլինիկայի դրամարկղում
Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար
Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։







