Կոսմետիկ և ռեկոնստրուկտիվ – պարոդոնթոլոգիական վիրաբուժություն

Լաթային վիրահատություն. պարոդոնտի բուժման մեթոդները

Պարոդոնտի հյուսվածքների բուժման այնպիսի պահպանողական մեթոդների անարդյունավետության ժամանակ, ինչպիսին են կյուրետաժը և տեղային հակաբիոտիկների օգտագործումը, կատարվում են լաթային վիրահատություններ։ Նման վիրահատության ժամանակ բժիշկն անմիջական մուտք է ունենում լնդագրպանիկ և ատամնարմատ։ Լաթային վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ։

Բժիշկը, սովորաբար, անզգայացումից առաջ այցելուին հարցնում է այն անեսթետիկի տանելիության մասին, որը պատրաստվում է օգտագործել։ Վիրահատության ժամանակ լաթը բարձրացվում է և բացվում է մուտքը դեպի ատամնարմատ։ Դա հնարավորություն է տալիս «մաքրել» արմատը ատամնաքարից, հեռացնել բոլոր պաթոլոգիկ հյուսվածքները լնդագրպանիկում։

Անհրաժեշտության դեպքում կատարվում է ոսկրահյուսվածքի փոխարինում տրանսպլանտատներով, եթե նկատվում է ոսկրահյուսվածքի ախտահարում։ Անհրաժեշտ միջամտություններ կատարելուց հետո բժիշկը կարում է լնդի լաթը, և այդ շրջանում դրվում է թանզիվի վիրախծուծ (տամպոն)` կանխելու արյունահոսությունը։

Վիրահատությունից հետո

Հետվիրահատական շրջանը սովորաբար տևում է մի քանի օր։ Անհրաժեշտ է հետևել բոլոր ցուցումներին, որոնք Ձեզ տալիս է ստոմատոլոգը։ Հետվիրահատական շրջանը արագ և հարմար ձևով անցկացնելու համար հանձնարարվում է հետևյալը. • Ցավազրկող միջոցների ընդունում։ • Բժշկի կողմից նշանակված բոլոր դեղերի ընդունում։

• Հետվիրահատական վերքի շրջանում այտուցի և ցավի դեմ կանոնավոր կերպով բերանի խոռոչի ողողումներ։ • Կանոնավորապես փոխեք տամպոնները, եթե ներծծվում են արյամբ։ • Աշխատեք խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից` կանխելու համար արյունահոսությունը։ • Աշխատեք պառկել գլուխը բարձր, ինչն օգնում է կանխելու արյունահոսությունը։ • Խնամքով մաքրեք ատամները։

• Ցավը և այտուցը նվազեցնելու համար կտրվածքի շրջանում արտաքին կողմից դրեք սառույցի պարկ (սկզբնական շրջանում)։ • Աշխատեք սկզբնական շրջանում օգտագործել միայն փափուկ սնունդ (պյուրե, ժելե, պուդինգ և այլն)։ • Սահմանափակեք ծխելը, իսկ ավելի լավ է մի ծխեք։ Կարերը քանդում են 7-8 օր անց կամ էլ դրանք քանդվում են իրենք։

Լաթային վիրահատության հնարավոր բարդություններ

• Ատամնարմատը կարող է դառնալ ավելի զգայուն։
• Կարող են փոխվել լնդի ձևը և ուրվագիծը։

Ի՞նչ պետք է իմանալ լաթային վիրահատության մասին

• Լաթային վիրահատությունը հաճախ անհրաժեշտ է լինում` պահպանելու համար այն ատամը, որը ծնոտին կպած է ախտահարված լինդով։
• Բերանի խոռոչի հիգիենան չպահպանելու դեպքում կա լնդերի հիվանդությունների և պարոդոնտիտի կրկնման ռիսկ։ Որպեսզի լնդի վերքն արագ սպիանա` սահմանափակեք ծխելը։

Այս ծառայությունը մատուցող բժիշկները

Բոլոր բժիշկները

Գնացուցակ

Ատամնային իմպլանտացիա1
  • Իմպլանտավորում (սկսած)132,000 ֏
Վիրաբուժություն2
  • Ատամի հեռացում (սկսած)7300 ֏
  • Լնդային պլաստիկա 1 ատամի շուրջ2750 ֏
Ատամների սպիտակեցում2
  • Օֆիսային սպիտակեցում130000 ֏
  • Տնային սպիտակեցում80000 ֏
Օրթոդոնտիկ բուժում1
  • Օրթոդոնտիկ բուժում (սկսած)390000 ֏
Օրթոպեդիա5
  • Մետաղակերամիկական շապիկներ (սկսած)49000 ֏
  • Կերամիկական շապիկներ109000 ֏
  • Ցիրկոնե շապիկներ98000 ֏
  • CEREC154000 ֏
  • Վինիրներ109000 ֏
Ատամներ մասնագիտական մաքրում2
  • Ատամնաքարերի մաքրում (սկսած)20000 ֏
  • Ատամնաքարերի մաքրում AirFlow մեթոդով (սկսած)28000 ֏
Թերապիա2
  • Ատամնալիցք (պլոմբավորում) (սկսած)18500 ֏
  • Մանկական ստոմատոլոգիայում պլոմբավորումը (սկսած)15000 ֏
Ամբողջ գնացուցակը

Վճարման տարբերակներ

Բանկային քարտ

Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց

Կանխիկ

Վճարում կլինիկայի դրամարկղում

Նվեր քարտ

Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար

Ապառիկ

Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։

  • IdramRocket Line
  • Inecobankpaylater
  • Evocabank

Գրանցվել անվճար խորհրդատվության

Գրանցվել խորհրդատվության

Թողեք ձեր հեռախոսահամարը․ մենք կկապվենք ձեզ հետ՝ այցը համաձայնեցնելու համար։

Զանգահարեք մեզ +374 12 32 32 32

Շնորհակալություն

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է