Երեխաների ատամների պլոմբավորումն անցկացվում է վնասվածության կոնկրետ աստիճանի դեպքում:
Պլոմբավորման ընթացքը հիմնականում կախված է ատամի՝ կարիեսից վնասված լինելու աստիճանից:
Կաթնատամների պլոմբավորումը բաղկացած է մի քանի փուլից՝
- Կարիոզային գոյացության հեռացումը բիծ լինելու փուլում
- Ախտահարված հյուսվածքների հեռացում և գոյացած խոռոչի լցումը պլոմբային նյութով
- Արմատախողովակների մաքրում և պլոմբավորում այն դեպքում, երբ ինֆեկցիան ներթափանցել է կակղանի մեջ
Ցուցումներ ատամների և/կամ արմատախողովակների պլոմբավորման համար
- Կարիես
- Պուլպիտ
- Ատամների ջարդվածք
- Ատամի էմալի ճաք
Հակացուցումներ պլոմբավորման համար
- Ատամի բարակ էմալ (լուծում՝ ատամի շապիկավորում)
- Ալերգիկ ռեակցիա անզգայացման հանդեպ (լուծում՝ ընդհանուր անզգայացում)
Ավանտա մանկական ստոմատոլոգիական կենտրոնը համալրված է անհրաժեշտ սարքերով, և հաշվի է առնված ինտերիերի ամեն մի մանրուք երեխաների մոտ բուժումից առաջ սթրեսի աստիճանի նվազման համար:
Առաջնային խորհրդատվության ժամանակ մանկական ստոմատոլոգն ընտրում է երեխայի համար ատամների բուժման ամենաանվնաս մեթոդը և պլոմբավորումն իրականացնում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Այս ծառայությունը մատուցող բժիշկները
Տիգրան ԴեմիրճյանԲժիշկ-օրթոդոնտԳլխավոր օրթոդոնտ
Էդգար ԲաղդասարյանՎիրաբույժ-իմպլանտոլոգ
Զաքար ԱյվազյանԲժիշկ-ստոմատոլոգ
Յուլիա ԳադակչիյանԲժիշկ-ստոմատոլոգԳնացուցակ
Թերապիա2
- Ատամնալիցք (պլոմբավորում) (սկսած)18500 ֏
- Մանկական ստոմատոլոգիայում պլոմբավորումը (սկսած)15000 ֏
Վճարման տարբերակներ
Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց
Վճարում կլինիկայի դրամարկղում
Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար
Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։







