Ատամների օֆիսային սպիտակեցում

Ատամների օֆիսային սպիտակեցումն իր անունը ստացել է պրոցեդուրայի անցկացման վայրով պայմանավորված. սպիտակեցումն արվում է ստոմատոլոգիական կաբինետի պայմաններում բժշկի կողմից: Առավել տարածված մեթոդ է արագությունն ու արդյունքը նախընտրող բուժառուների շրջանում:

Օֆիսային սպիտակեցման ժամանակ ստոմատոլոգն աշխատում է բարձր կոնցենտրացիա ունեցող պատրաստուկների հետ, սպիտակեցնող ագենտներից լորձաթաղանթը պաշտպանող միջոցներով: Սպիտակեցնող նյութերը ակտիվանում են հատուկ լամպերով կամ լազերային սարքերով:

Ելնելով յուրաքանչյուր բուժառուի ատամների անհատական առանձնահատկություններից՝ մասնագետը կարգավորում է ներգործության անհրաժեշտ տևողությունն ու ինտենսիվությունը: Խորհրդատվության ժամանակ ստոմատոլոգն ըստ անհրաժեշտության կարող է նշանակել ատամների մասնագիտական մաքրման հավելյալ պրոցեդուրա:

Առավելությունները

- Արագություն
- Երկարատև արդյունք
- Ցավի և դիսկոմֆորտի բացակայություն
- Անվտանգություն (ներգործությունը տեղային է և ներառվում են միայն գելով պատված հատվածները)

Ցուցումներ

- Տարիքային փոփոխություններ
- Էմալի գունավորում
- Ատամների բարձր զգայունություն

Հակացուցումներ

- Հղիություն և կրծքով կերակրելու շրջան
- 16-ից ցածր տարիք
- Սպիտակեցնող գելի բաղադրիչների հանդեպ ալերգիա
- Սիստեմատիկ և քրոնիկ հիվանդություններ սրացման փուլում
- Ատամի կակղանի հիվանդություններ
- Ատամնային էմալի էրոզիա
- Կարիես

Տևողություն

- Պրոցեդուրան իրականացվում է մեկ այցելության շրջանակներում:

- Որոշ դեպքերում կարող է ծագել ևս 1-2 պրոցեդուրայի անհրաժեշտություն:

Օֆիսային սպիտակեցման արդյունքում կարելի է հասնել սպիտակեցման 8-12 երանգով:

Այս ծառայությունը մատուցող բժիշկները

Բոլոր բժիշկները

Գնացուցակ

Ատամների սպիտակեցում2
  • Օֆիսային սպիտակեցում130000 ֏
  • Տնային սպիտակեցում80000 ֏
Ամբողջ գնացուցակը

Վճարման տարբերակներ

Բանկային քարտ

Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց

Կանխիկ

Վճարում կլինիկայի դրամարկղում

Նվեր քարտ

Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար

Ապառիկ

Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։

  • IdramRocket Line
  • Inecobankpaylater
  • Evocabank

Գրանցվել անվճար խորհրդատվության

Գրանցվել խորհրդատվության

Թողեք ձեր հեռախոսահամարը․ մենք կկապվենք ձեզ հետ՝ այցը համաձայնեցնելու համար։

Զանգահարեք մեզ +374 12 32 32 32

Շնորհակալություն

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է