Ատամների իմպլանտացիա

Ատամների իմպլանտացիան այսօր լավագույն մեթոդն է կորցրած ատամների խնդրի լուծման համար հօգուտ հուսալիության և հարատևության:

Իմպլանտացիան կատարյալ լուծում է մեկից մինչև լրիվ բացակայող ատամները վերականգնելու համար: Սեղանատամների բացակայության դեպքում իմպլանտատն իր վրա է վերցնում հենարանային ատամի գործառույթը, իսկ ատամների ամբողջական բացակայության դեպքում մի քանի իմպլանտատ օգտագործելու շնորհիվ կոնստրուկցիայի ֆիքսացիան դառնում է ավելի հուսալի:

Իմպլանտոլոգիան արագ տեմպերով զարգանում է: Ժամանակակից մշակումներն ուղղված են աշխատանքների արդյունավետության և ստոմատոլոգիական իմպլանտատների ծառայելու ժամկետի բարձրացմանը:

Մեթոդի բնույթը

Իմպլանտատը արմատանման կոնստրուկցիա է, որը պատրաստված է բիոիներտ նյութից՝ տիտանից: Տեղային անզգայացում անելով՝ լնդի լորձաթաղանթի վրա փոքրիկ կտրվածքից հետո իմպլանտատը ներդրվում է ոսկրային հյուսվածքի մեջ:

Սովորաբար իմպլանտատի՝ ոսկրային հյուսվածքի հետ արմատավորման համար անհրաժեշտ է 3-6 ամիս: Այդ ժամկետի ավարտից հետո ստոմատոլոգն անցնում է 2-րդ՝ օրթոպեդիկ փուլին, որի ժամանակ պատրաստվում է ատամնաշապիկը կամ այլ անհրաժեշտ օրթոպեդիկ կոնստրուկցիա:

Իմպլանտացիայի առավելությունները

Ատամների իմպլանտացիան ունի շատ առավելություններ և այժմ դրանք անվիճարկելի են:

Իմպլանտատների ամենագլխավոր առավելություններից մեկը մեկ կամ մի խումբ բացակայող ատամների վերականգնման հնարավորությունն է առանց հարևան ատամները տաշելու և դրանց նյարդը հեռացնելու:

Ատամների լրիվ բացակայության դեպքերում իմպլանտացիան անվիճարկելի մեթոդ է իր հարմարությամբ, հուսալիությամբ և հարատևությամբ:

Համալիր մոտեցումը մեր կենտրոնում հիմնական արժեքներից մեկն է, իսկ իմպլանտացիայի և հետագա պրոթեզավորման հաջողության 99%-ը կախված է ստոմատոլոգ-իմպլանտոլոգի, ստոմատոլոգ-օրթոպեդի և ստոմատոլոգ-հիգիենիստի համակարգված և պրոֆեսիոնալ աշխատանքից:

Երաշխիքներն ատամների իմպլանտացիայի դեպքում

Այժմ իմպլանտատները կարող են ծառայել տասնամյակներով: Շատ բան պայմանավորված է ընտրված իմպլանտատի որակով, վիրաբույժի և օրթոպեդի աշխատանքով, կոնստրուկցիաների հետագա խնամքը կազմակերպելով: Ոչ պակաս կարևոր նշանակություն ունի օրգանիզմի վիճակը ինչպես իմպլանտոլոգիական բուժման փուլերի, այնպես էլ հետագա տարիների ընթացքում:

Իմպլանտատների ծառայելու որակի և տևականության վրա բացասական են ազդում ծխելն ու այլ վատ սովորություններ, ինչպես նաև տարբեր տիպի հիվանդություններ, որոնք հանգեցնում են ոսկորների կառուցվածքի փոփոխությանը:

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնի բժիշկները, ունենալով ավելի քան 25-ամյա փորձ իմպլանտոլոգիայի բնագավառում, կարող են երաշխավորել բուժման ցանկալի արդյունք նույնիսկ ամենաբարդ դեպքերում:

Այս ծառայությունը մատուցող բժիշկները

Բոլոր բժիշկները

Գնացուցակ

Ատամնային իմպլանտացիա1
  • Իմպլանտավորում (սկսած)132,000 ֏
Ամբողջ գնացուցակը

Վճարման տարբերակներ

Բանկային քարտ

Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց

Կանխիկ

Վճարում կլինիկայի դրամարկղում

Նվեր քարտ

Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար

Ապառիկ

Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։

  • IdramRocket Line
  • Inecobankpaylater
  • Evocabank

Գրանցվել անվճար խորհրդատվության

Գրանցվել խորհրդատվության

Թողեք ձեր հեռախոսահամարը․ մենք կկապվենք ձեզ հետ՝ այցը համաձայնեցնելու համար։

Զանգահարեք մեզ +374 12 32 32 32

Շնորհակալություն

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է