Արտահայտման ձևով անոթային աստղիկները կարող են տարբեր լինել: Որոշ դեպքերում նկատելի է միանգամից մի քանի տեսակ: Բուժումը սովորաբար նույնն է։ Կախված է բարդության և արտահայտման մակարդակից:
Առաջացման պատճառներ՝
- գենետիկ նախատրամադրվածություն,
- անոթներում արյան շրջանառության խանգարում,
- ծննդաբերություն,
- հորմոնալ խախտումներ,
- մենոպաուզա,
- անոթների պատերի ամրության նվազեցում,
- լյարդի և աղիների հիվանդություններ,
- էնդոկրինային համակարգի հիվանդություններ,
- արյան շրջանառության խանգարում:
Սովորաբար անոթային աստղիկները հայտնվում են դեմքի և ոտքերի շրջանում: Ավելի հազվադեպ` ձեռքերի, պարանոցի, մեջքի վրա:
Անոթային աստղիկների լազերային հեռացումն այսօր առավել հայտնի մեթոդներից է: Լազերային ճառագայթի ազդեցությամբ տեղի է ունենում անոթների սոսնձում: Ճառագայթումն իրականացվում է այն հաճախականությամբ, որին արձագանքում են միայն վնասված անոթները:
Տևողությունը՝ 20-30 րոպե:
Կուրսի տևողությունը՝
Անհրաժեշտության դեպքում միջամտությունը կրկնում են 2-3 շաբաթ անց:
Հակացուցումներ՝
- հղիություն և լակտացիայի շրջան,
- շաքարախտ,
- կապակցող հյուսվածքների հիվանդություն,
- վարակիչ հիվանդություններ:
Անոթային աստղիկները հաճախ համարվում են կոսմետիկ թերություն: Չեն առաջացնում որևէ անհարմարություն: Կա տարածված սխալ կարծիք, որ անոթային աստղիկներն անոթների լայնացում են առաջացնում: Միշտ չէ, որ այդպես է: Կան դեպքեր, երբ ախտորոշվում է անոթների լայնացում, բայց անոթային աստղիկեր չկան:
Անոթային աստղիկների հայտնվելու դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի: Պետք է արվի ճիշտ ախտորոշում և ընտրվի բուժման մեթոդ: Որոշ դեպքերում մեր այցելուներին խորհուրդ ենք տալիս իրականացնել սկլերոթերապիա:
Մեր կլինիկայում նաև հասանելի են ֆլեբոլոգի ծառայություններ։
Ավանտայում մասնագետի հետ խորհրդատվությունն անվճար է:
Մեր կլինիկայում նաև հասանելի են ֆլեբոլոգի ծառայություններ։ Առաջարկում ենք անոթների լայնացման բուժման նորագույն բոլոր մեթոդները:
Այս ծառայությունը մատուցող բժիշկները
Տաթև ՍտեփանյանԲժիշկ-մաշկաբան
Լիլիթ ԳևորգյանԲժիշկ-մաշկաբան
Գայանե ՄկրտչյանԲժիշկ-մաշկաբան
Գրետա ԴավթյանԲժիշկ-մաշկաբան
Տաթևիկ ՄուրադյանԲժիշկ-մաշկաբան
Գոհար ՉոբանյանԲժիշկ-մաշկաբան
Հռիփսիմե ՍտեփանյանԲժիշկ-մաշկաբանԳնացուցակ
Fotona լազերային կոսմետոլոգիա2
- Անոթային աստղիկների հեռացում (դեմք)150 (1 իմպուլս) / 50,000 (ամբողջ)
- Անոթային աստղիկների հեռացում (ոտքեր)100 (1 իմպուլս) / 150,000 (ամբողջ)
Վճարման տարբերակներ
Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց
Վճարում կլինիկայի դրամարկղում
Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար
Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։







