Երիտասարդացման ծրագրեր

Ավանտայի երիտասարդացման ծրագրերն օգնում են երկարացնել երիտասարդությունը։

Հիմնվելով յուրաքանչյուր պացիենտին անհատական մոտեցում ցուցաբերելու սկզբունքի վրա՝ բազմազան կոսմետոլոգիական պրոցեդուրաներից ընտրում ենք ամենաարդյունավետը։

Մի տանիքի տակ միավորել ենք էսթետիկ բժշկության, ժամանակակից ստոմատոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոնները, ինչը հնարավորություն է տալիս համադրելու տարբեր ուղղությունների պրոցեդուրաները և ստանալ անթերի արդյունք։

Միևնույն տարիքի երկու այցելուներ հաճախ բացարձակ տարբեր պրոցեդուրաների կարիք են ունենում՝ միևնույն արդյունքին հասնելու համար։

Անվճար կոնսուլտացիայի ժամանակ Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնի բարձր որակավորում ունեցող մասնագետները կօգնեն ընտրել ամենահամապատասխան տարբերակը։

Ավանտա Էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր, բժիշկ Լիլիթ Թումանյանն իրականացնում է ֆիլերների ներարկում շուրթերի հատվածում

Ինչո՞ւմ է Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնի առանձնահատկությունը։

  • Երիտասարդացման ծրագրերի բազմազանություն (առաջարկում ենք ինչպես երկարաժամկետ, այնպես էլ արագ, անհապաղ արդյունք ապահովող երիտասարդացման ծրագրեր)
  • Բժշկական կրթություն ունեցող անձնակազմ
  • Անհատական մոտեցում (պետք է միայն ներկայացնել մասնագետին, թե ինչ խնդիր եք ուզում լուծել, և Ձեզ կառաջարկեն երիտասարդացման ամենաարդյունավետ միջոցը)
  • 17 տարվա աշխատանքային փորձ, համագործակցություն լավագույն միջազգային բրենդերի հետ
  • Շուկայի առաջատար էսթետիկ բժշկության ոլորտում

Ի՞նչ տեսակի երիտասարդացնող ծրագրեր կարելի է գտնել մեր կլինիկայում։

  • Ներարկումային
  • Ապարատային
  • Խառը (համակցված ծրագրեր յուրաքանչյուր դեպքի համար)

Այս ծառայությունը մատուցող բժիշկները

Բոլոր բժիշկները

Գնացուցակ

Դեմքի ապարատային խնամք19
  • Դեմքի դիագնոստիկա15,000 ֏
  • Morpheus8սկսած 150,000-ից
  • Morpheus8 Burstսկսած 200,000-ից
  • TenThermaսկսած 90,000-ից
  • Alma Hybrid (CO₂)սկսած 15,000-ից
  • Lumecca Peakսկսած 65,000-ից
  • HIFU, HIRONIC DOUBLO 2.0 Newսկսած 80,000-ից
  • Aviclearսկսած 300,000-ից
  • Dermapenսկսած 20,000-ից
  • Hydrafacial35,000-50,000 ֏
  • Red Touch by Deka49,000 ֏
  • Frax DEORO24,000 ֏
  • Thulium DEORO24,000 ֏
  • Baby face48,000 ֏
  • Indiba20,000 ֏
  • La Fontaine by Bloomea24,000 ֏
  • Facejet24,000 ֏
  • Eva Led թերապիա12,000 ֏
  • Միկրոհոսանքներ15,000 ֏
Ամբողջ գնացուցակը

Վճարման տարբերակներ

Բանկային քարտ

Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց

Կանխիկ

Վճարում կլինիկայի դրամարկղում

Նվեր քարտ

Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար

Ապառիկ

Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։

  • IdramRocket Line
  • Inecobankpaylater
  • Evocabank

Գրանցվել անվճար խորհրդատվության

Այս բաժնում

  1. Լազերային երիտասարդացում

    Լազերային երիտասարդացումը մաշկի տարիքային փոփոխությունների (կնճիռներ, գունառություն) ուղղման (կոռեկցիայի) ամենաժամանակակից անկոնտակտ մեթոդիկան է։

  2. Jett Plasma

    Jett Plasma-ն կոպերի լիֆթինգի ոչ վիրահատական միջամտության տեսակ է, նաև հայտնի է ոչ վիրահատական բլեֆարոպլաստիկա անունով:

  3. Fotona4D

    Նորարարական այս մեթոդը նախատեսված է նրանց համար, ովքեր խուսափում են երիտասարդացման ներարկումային մեթոդներից:

  4. Միկրոասեղավորում

    Միկրոասեղավորման ընթացքում բարակ ասեղներով մաշկին մանր ծակոցներ են արվում։ Այն կիրառվում է մաշկի անհարթությունների, սպիների և մանր կնճիռների շտկման համար։

  5. Fotona 3D

    Fotona 3D լազերային երիտասարդացումն ուղղված է հյուսվածքների մատակարարման ու սնուցման բարելավմանը: Խթանում է կոլագենի քայքայումն ու նորի ձևավորումը։

  6. Թելերով ձգում

    Թելերով ձգումը դեմքի մաշկի ոչ վիրահատական ձգման նորարարական մեթոդներից է: Պրոցեդուրան լայն տարածում է ստացել մեր այցելուների շրջանում իր ակնթարթային տեսանելի արդյունքի շնորհիվ:

  7. Դեմքի ուրվագծային պլաստիկա

    Ուրվագծային պլաստիկան ֆիլերներով իրականացվող դեմքի լիֆթինգ է: Իրականացվում է ոչ վիրահատական ճանապարհով: Այս նորարարական մեթոդը հաշված րոպեների ընթացքում երիտասարդացնում է դեմքը 5 և ավելի տարով:

  8. Lumecca ֆոտոերիտասարդացում

    Երիտասարդացման ու դեմքի գույնը բարելավող նոր պրոցեդուրա InMode ապրանքանիշի կողմից ներկայացված Lumecca սարքավորմամբ։

  9. Քիմիական պիլինգներ

    Քիմիական պիլինգները մեծ տարածում են ստացել երիտասարդացման ծրագրերի շրջանում:

  10. Լազերային հղկում CO2

    CO2 լազերային հղկումը մաշկը մաքրող և երիտասարդացնող անվտանգ, վերահսկելի և արդյունավետ միջոցներից է:

  11. Կոլագենի ներարկում

    Կոլագենը մեր օրգանիզմի կարևոր բաղադրիչներից է: Հենց կոլագենի շնորհիվ են վերականգնվում վնասված հյուսվածքներն, ու մաշկը դառնում է էլաստիկ:

  12. Բոտուլինոթերապիա

    Բոտուլինոթերապիան էսթետիկ թերապիայի ամենատարածված պրոցեդուրաներից է։ Հետաքրքիր է, որ այս մեթոդիկան լայն տարածում է գտել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում։

  13. Evoke RF երիտասարդացում

    InMode-ի կողմից ներկայացված Evoke նորարարական RF ոչինվազիվ ապարատային երիտասարդացման պրոցեդուրան ջերմային ռադիոալիքային ճառագայթի միջոցով ներթափանցում է դեմքի ենթամաշկային հյուսվածքներ՝ դարձնելով այն ավելի ձիգ և առաձգական։

  14. Մաշկաբանական պրոցեդուրաներ

    Մաշկաբանության մեջ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում մաշկի նորմալ, առողջ վիճակի վերականգնմանը, ուռուցքային հիվանդություններին, մաշկի, ճարպային հյուսվածքների, մազերի և եղունգների փոփոխության ու ծերացման գործընթացների ուսումնասիրությանը, ինչպես նաև դեղային պատրաստուկների մշակմանը, վիրաբուժական (այդ թվում` պլաստիկ վիրաբուժության) միջամտությունների նպատակահարմարության, իմունաթերապիայի, լազերային տեխնիկայի հետ կապված հարցերի լուծմանը։

  15. Լազերային երիտասարդացում Q-Med

    Լազերային երիտասարդացումը պիգմենտների և կնճիռների հեռացման ամենաարդյունավետ մոտեցումներից է:

  16. Morpheus8 ֆրակցիոն RF լիֆթինգ

    Երիտասարդացման այս մեթոդի յուրահատկությունը ֆրակցիոն և RF տեխնոլոգիայի համատեղումն է: Միջամտության համար օգտագործվում են հատուկ գլխիկներ, որոնց ասեղների ներթափանցման խորությունը կարգավորվում է մասնագետի կողմից։

  17. HIFU դեմքի ձգում

    HIFU-ն (High-Intensity Focused Ultrasound) ջերմային կոագուլյացիայի միջոցով դեմքի մաշկի ձգման արդյունավետ և անվտանգ միջոց է:

  18. Բիոռեվիտալիզացիա

    Բիոռեվիտալիզացիան ներարկումային պրոցեդուրա է, որն իրենից ներկայացնում է հիալուրոնաթթվի ներարկում բուն մաշկի մեջ՝ խորը խոնավացման նպատակով։

  19. Երիտասարդացման RF լիֆթինգ Fractora

    Fractora-ն դեմքի մաշկի երիտասարդացման RF լիֆթինգ պրոցեդուրա է։

  20. Vivace RF միկրոասեղավորում

    Vivace-ն վերջին սերնդի ֆրակցիոն թերմոլիֆտինգի տեսակներից է: Կիրառման զոնաներ՝ դեմք, պարանոց, մարմին, ձեռքեր: Ձգման և ուրվագծի շտկման հիմնական էֆեկտը ձևավորվում է կոլագենի արտադրմամբ:

  21. Դեմքի մեզոթերապիա

    Մեզոթերապիան ներարկումային երիտասարդացման մեթոդ է, որի նպատակն է անհրաժեշտ կետերում մաշկը սնուցել անհրաժեշտ վիտամիններով, հանքային նյութերով, ամինաթթուներով, նուկլեինաթթուներով։

  22. Piano լազերային երիտասարդացում

    Piano-ն մաշկի խորքային շերտերի ատրավմատիկ լազերային երիտասարդացում է: Fotona-ի SP Dynamis սարքավորման շնորհիվ միջամտությունն իրականացվում է լուսային ճառագայթի երկարության խիստ հսկողությամբ:

  23. Կարբօքսիթերապիա

    Կարբօքսիթերապիան մաշկի վրա ածխաթթու գազով ներգործող էսթետիկ մեզոթերապիայի մեթոդներից է:

  24. Պլազմոլիֆտինգ

    Պլազմոլիֆտինգը մաշկի երիտասարդությունը երկարացնող նորարարական մեթոդներից է, որի ժամանակ օգտագործում ենք այցելուի արյան պլազման:

  25. Լազերային SmoothEye երիտասարդացում

    SmoothEye երիտասարդացման մեթոդը նախատեսված է աչքերի շրջանի մաշկը վերականգնելու, հարակնային կնճիռները նվազացնելու և մաշկի տոնուսը բարձրացնելու համար։ Միջամտությունն ինվազիվ չէ։

  26. Պլազմոգել- Fillex

    Պլազմոգել Fillex-ը դեմքի ձևի շտկմանը և խորը կնճիռների նվազեցմանն ուղղված երիտասարդացման մեթոդներից է: Պլազմոգելն ըստ իր բնույթի ավտոլոգիական ֆիլեր է, որի հիմքում արյան պլազմայի ջերմային մշակումն է:

  27. Լազերային հղկում Erbium Yag

    Լազերային հղկումը համարվում է դեմքի մաշկի ռադիկալ երիտասարդացման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը:

Գրանցվել խորհրդատվության

Թողեք ձեր հեռախոսահամարը․ մենք կկապվենք ձեզ հետ՝ այցը համաձայնեցնելու համար։

Զանգահարեք մեզ +374 12 32 32 32

Շնորհակալություն

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է