Ավանտայում Erbium Yag լազերային հղկումը իրականացվում է Fotona-ի SPDynamis հարթակի օգնությամբ։
Լազերի ազդեցությունը խթանում է կոլագենի արտադրումը: Նպաստում է աչքերի և բերանի շրջանում կնճիռների նվազեցմանը և հիմք է հանդիսանում նոր բջիջների ձևավորման համար:
Այս տեխնոլոգիան հայտնի է նաև սառը պիլինգ անվանումով։
Մասնագետը հիմնվելով յուրաքանչյւուր խնդրի բարդության վրա ընտրում է ներազդեցության խորությունը։ Առանձնանում են լազերի ներազդման 4 հիմնական խորություններ՝ ultralight, light, medium, deep․
Այս տեխնոլոգիան հայտնի է նաև սառը պիլինգ անվանումով։
Erbium Yag-ն օգտագործվում է նաև պիգմենտների հեռացման, պարանոցի, ձեռքերի և դեկոլտեի գոտիների երիտասարդացման համար: Ամբողջ աշխարհում բժիշկ-էսթետները 20 տարուց ավել է ինչ կիրառում են այս տեխնոլոգիան, ինչը վկայում է բարձր արդյունավետության և վստահության մասին:
Ցուցումներ՝
- Հարակնային կնճիռներ,
- վերին կոպերի պտոզ՝ իջեցում,
- Մուգ շրջանակներ պարկեր աչքերի տակ,
- կնճիռներ ճակատի և հոնքերի միջև,
- գունատ մաշկ,
- Սպիեր,
- Պիգմենտներ:
Հակացուցումներ՝
- Երկար ժամանակ մնալ արևի տակ,
- բորբոքային պրոցեսներ,
- Հերպես՝ զարգացման շրջանում:
Առավելություններ՝
- միջամտությունը հնարավոր է իրականացնել մարմնի տարբեր հատվածներում, ներառյալ վերին և ստորին կոպերը,
- վերականգնողական կարճ ընթացք,
- Անցավ է՝ կատարվում է տեղային անզգայացմամբ,
- վարակի բացառում:
Վերականգնողական շրջան 2-3 օր:
Տևողություն՝ 1 ժամ:
Հաճախականություն՝ տարին 1-2 անգամ:
Կարևոր է իմանալ՝
Fotona-ն հիմնադրվել է 1964թ՝ լազերի գյուտից ընդամենը չորս տարի հետո: Ընկերության առաջարկած ժամանակակից լազերները երկար տարիների հետազոտությունների արդյունք են: Ավելի քան կեսդարյա պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում ընկերությունն իրեն դրսևորել է որպես շուկայի բացարձակ առաջատար:
Հայաստանում մենք առաջարկում ենք ծառայությունների լայն շրջան՝ շնորհիվ Fotona լազերի:
Այս ծառայությունը մատուցող բժիշկները
Լիլիթ ԳևորգյանԲժիշկ-մաշկաբանԲաժնի ղեկավար
Տաթև ՍտեփանյանԲժիշկ-մաշկաբան
Գայանե ՄկրտչյանԲժիշկ-մաշկաբան
Գրետա ԴավթյանԲժիշկ-մաշկաբանԳնացուցակ
Fotona լազերային կոսմետոլոգիա1
- Լազերային հղկումսկսած 15,000-ից
Վճարման տարբերակներ
Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց
Վճարում կլինիկայի դրամարկղում
Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար
Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։







