Նորարարական այս մեթոդը նախատեսված է նրանց համար, ովքեր խուսափում են երիտասարդացման ներարկումային մեթոդներից:
Fotona 4D-ն երիտասարդացման նորագույն ծրագրերի վերջին սերունդն է, որը տարածաշրջանում ներկայացված է միայն Ավանտա կլինիկայում:
Ինչ խնդիրներ է լուծում Fotona 4D լազերային երիտասարդացումը ՝
- բազմաշերտ լազերային լիֆտինգ,
- մաշկի խորքային շերտերի երիտասարդացում,
- քիթ-շրթնային ծալքերի ուղղում,
- մաշկի գույնի ու ռելիեֆի հավասարեցում։
Երիտասարդացման այս մեթոդի համադրումը չորս լազերների հետ՝
- ներբերանային ձգում՝ SMOOTH լիֆտինգ,
նպատակը՝ կնճիռների հարթեցում և դեմքի ստորին հատվածի մեկ երրորդ մասի հյուսվածքների լրացում։
Այտերի շրջանում լորձաթաղանթը մշակվում է էրբիումային լազերով, որն ակտիվացնում է ֆիբրոբլաստներն ու թարմացնում կոլագենային մանրաթելերը:
- FRAC3 խորը լազերային երիտասարդացում
Հանգեցնում է մաշկի էլաստիկության և տոնուսի բարձրացման, ծակոտիների նեղացման, մաշկի հյուսվածքների ու գույնի հավասարեցման ու հարթեցման
- PIANO երիտասարդացման ռեժիմ
Այս լազերը յուրահատուկ է նրանով, որ կարողանում է փոքրացնել դեմքի ստորին հատվածի չափերը: Առաջացնում է նիհարեցման էֆեկտ կզակի շրջանում։
– SuperFicial
Սառը պիլինգի մեթոդի շնորհիվ թույլ է տալիս հասնել մաշկի թավշյա էֆեկտի:
Այս էտապն ապահովում է մաշկի փափկությունը, էլաստիկությունը, ամրությունը, մաշկին փայլ է հաղորդում և լավացնում մաշկի գույնը։
Մեկ այցի տևողությունը՝ 90 րոպե
Վերականգնողական շրջանը՝ 48 ժամ
Միջամտության ազդեցությունը՝
նկատելի է արդեն մեկ շաբաթ անց: Աստիճանաբար աճում է մեկ ամսում և պահպանվում ողջ տարվա ընթացքում։
Ցուցումներ ՝
- տարբեր խորության արտահայտված կնճիռներ,
- դեմքի ոչ հստակ օվալ,
- մաշկային պտոզ,
- մաշկի թոշնածության աճ,
- արտահայտված պիգմենտացիա։
Հակացուցումներ՝
- վիրուսային և ինֆեկցիոն հիվանդություններ,
- քրոնիկ հերպես,
- ազդեցության գոտում մաշկային հիվանդություն,
- ավտոիմունային հիվանդություններ,
- ուռուցքային հիվանդություններ։
Ավելի երկարատև արդյունքի հասնելու համար խորհուրդ ենք տալիս կրկնել միջամտությունը 3-4 շաբաթը մեկ։ Այցելությունների հաճախականությունը անհատական բնույթ ունի: Միջամտությունից առաջ անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ:
Այս ծառայությունը մատուցող բժիշկները
Լիլիթ ԳևորգյանԲժիշկ-մաշկաբանԲաժնի ղեկավար
Տաթև ՍտեփանյանԲժիշկ-մաշկաբան
Գայանե ՄկրտչյանԲժիշկ-մաշկաբան
Գրետա ԴավթյանԲժիշկ-մաշկաբանԳնացուցակ
Fotona լազերային կոսմետոլոգիա1
- Fotona 3D | 4D95,000 / 120,000
Մազաթափության բուժում1
- HairRestart Fotonaսկսած 25,000-ից
Վճարման տարբերակներ
Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց
Վճարում կլինիկայի դրամարկղում
Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար
Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։







