Բիոռեվիտալիզացիան ներարկումային պրոցեդուրա է, որն իրենից ներկայացնում է հիալուրոնաթթվի ներարկում բուն մաշկի մեջ՝ խորը խոնավացման նպատակով։
Հիալուրոնաթթուն մեր օրգանիզմում առկա, որոշ գործառույթների համար պատասխանատու նյութ է։ Դա է հիմնական պատճառը, որ ալերգիկ ռեակցիաների հավանականությունը ծայրահեղ ցածր է։
Հիալուրոնաթթվի գլխավոր գործառույթը հյուսվածքներում ջրային բալանսի ապահովումն է։ Օրգանիզմում հիալուրոնաթթվի քանակի նվազումը ժամանակի հետ բերում է կնճիռների ձևավորման։
Պրոցեդուրայի ցուցումները՝
- Մաշկի առաձգականության նվազում
- Ջրազրկում
- Մաշկի չորություն
- Ոչ բավարար խոնավացման արդյունքում առաջացած մանր կնճիռներ
- Լայնացած ծակոտիներ
- Պիգմենտավորում
Տարիքային ցուցումները, որպես այդպիսիք, բացակայում են։ Սովորաբար բիովերականգնում սկսում են անել 30-ին մոտ տարիքից։ Հակացուցումներ՝
- Ցանկացած սուր վարակ
- Սրված հերպես
- Ուռուցքաբանական հիվանդություններ
- Աուտոիմուն հիվանդություններ
- Արյան ցածր մակարդելիություն
Մեր կլինիկայում միջամտությունից առաջ անցկացվում է մասնագետի խորհրդատվություն։ Յուրաքանչյուր մասնավոր դեպքի առանձնահատկություններից ելնելով՝ ընտրվում է հիալուրոնաթթվի ներարկման որոշակի տեխնիկա և նյութի տեսակ։
Ավանտա կլինիկայում պրոցեդուրան անցկացվում է հետևյալ նյութերով.
- Caregen (Aquashine)
- Novacutis (Bellamine)
- Juvederm (Hydrate)
Ցանկալի արդյունքին հասնելու համար բժիշկ-մաշկաբանը կարող է 3-ից 6 պրոցեդուրաներից բաղկացած կուրս առաջարկել։ Մաշկը դառնում է ավելի հարթ ու փայլուն առաջին իսկ այցելությունից հետո։ Արդյունքն ամրապնդելու համար անհրաժեշտ է պրոցեդուրան կրկնել 3-4 ամիսը մեկ անգամ։
Այս ծառայությունը մատուցող բժիշկները
Լիլիթ ԳևորգյանԲժիշկ-մաշկաբան
Տաթև ՍտեփանյանԲժիշկ-մաշկաբան
Գայանե ՄկրտչյանԲժիշկ-մաշկաբան
Գրետա ԴավթյանԲժիշկ-մաշկաբան
Տաթևիկ ՄուրադյանԲժիշկ-մաշկաբան
Գոհար ՉոբանյանԲժիշկ-մաշկաբան
Հռիփսիմե ՍտեփանյանԲժիշկ-մաշկաբան
Վերոնիկա ՆավասարդյանԲժիշկ-մաշկաբան-կոսմետոլոգ, էսթետիկ բժշկության մասնագետ
Հասմիկ ՕհանյանԿոսմետոլոգԳնացուցակ
Ներարկումներ1
- Բիոռեվիտալիզացիասկսած 59,000-ից
Վճարման տարբերակներ
Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց
Վճարում կլինիկայի դրամարկղում
Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար
Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։







