Լազերային երիտասարդացումը մաշկի տարիքային փոփոխությունների (կնճիռներ, գունառություն) ուղղման (կոռեկցիայի) ամենաժամանակակից անկոնտակտ մեթոդիկան է։
Ավանտա բժշկական կենտրոնում լազերային երիտասարդացման գործողությունը կատարվում է Q-med լազերով։
Լազերային երիտասարդացման գործողության էությունը մաշկի միջին շերտերի վրա ներգործության, անոթների վրա միջնորդավորված ազդեցության մեջ է, ինչը հանգեցնում է ֆիբրոբլաստների և այնուհետև կոլագեն ու էլաստինային հյուսվածքների քանակության մեծացմանը։
Լազերային երիտասարդացման արդյունքներն են
- Գունային (պիգմենտային) բծերի հեռացումը,
- մաշկի որակի բարելավումը,
- մանր կնճիռների հարթեցումը,
- մակերեսային տեղադրված գունային բծերի անհետացումը և գունազրկումը,
- լիֆտինգային էֆեկտը։
Լազերային երիտասարդացումը խորհուրդ է տրվում 30 տարեկանից հետո` մաշկի տարիքային փոփոխությունների նախականխման և ուղղման համար։
Լազերային երիտասարդացման կուրսը ծրագրված պլաստիկ վիրահատությունից առաջ նպաստում է կարատեղերի արագ լավացմանը և սպիների գոյացման կանխմանը։
Լազերային երիտասարդացումը վերականգնում է արյունաշրջանառությունը մաշկում, վերականգնման և ռեգեներացման ունակությունը մեծանում է 30%-ով։
Մաշկի լազերային երիտասարդացման առավելություններն են
- Ցավի բացակայությունը,
- հետք չթողնելը (աննշան կարմրություն, որն անցնում է գործողությունից հետո կես ժամվա ընթացքում),
- կողմնակի հետևանքների բացակայությունը,
- բարդությունների (հիպերպիգմենտացիաների) բացակայությունը,
- կուրսի կարճ տևողությունը (4-6 գործողություն)։
Լազերային երիտասարդացման ցուցումներն են
- Ծերացման կանխարգելումը,
- հակատարիքային թերապիայի արդյունքների բարելավումն ու պահպանումը։
Լազերային երիտասարդացման հակացուցումներն են
- Մաշկի ծածկույթի վնասվածքները,
- սրման փուլում մաշկի բորբոքային հիվանդությունները,
- հղիությունը։
Խալերը հակացուցված չեն լազերային երիտասարդացմանը, քանի որ գործողությունը կատարելիս դրանք շրջանցվում են։
Լազերային երիտասարդացման կուրսը
Լազերային երիտասարդացման միջին կուրսը 4-7 գործողություն է երկօրյա ընդմիջումներով։
Վերականգնողական շրջանը
Լազերային երիտասարդացման գործողությունը վերականգնողական շրջան չի պահանջում. գործողությունից 15 րոպե անց Դուք կարող եք օգտվել կոսմետիկայից և վերադառնալ աշխատանքի` չմտածելով, որ բժշկական միջամտության հետքերը կարող են նկատվել։
Խորհուրդ է տրվում համակցել հետևյալ ծրագրերով
- Մեզոթերապիայով,
- միկրոհոսքային թերապիայով,
- ուրվագծային պլաստիկայով,
- բոտոկսի ներարկումներով,
- քիմիական պիլինգներով,
- միկրոդերմաբրազիայով։
Համալիր ազդեցությունը բարելավում է լազերային երիտասարդացման գործողության արդյունքը և ստեղծում սիներգիկ էֆեկտ։ Մեր կենտրոնի մասնագետները Ձեզ կօգնեն ընտրել առկա մեթոդիկաների լավագույն զուգակցումը` ըստ այդմ էապես բարձրացնելով դրանցից յուրաքանչյուրի կիրառման արդյունավետությունը։
Այս ծառայությունը մատուցող բժիշկները
Լիլիթ ԳևորգյանԲժիշկ-մաշկաբանԲաժնի ղեկավար
Տաթև ՍտեփանյանԲժիշկ-մաշկաբան
Գայանե ՄկրտչյանԲժիշկ-մաշկաբան
Գրետա ԴավթյանԲժիշկ-մաշկաբանԳնացուցակ
Fotona լազերային կոսմետոլոգիա10
- Fotona 3D | 4D95,000 / 120,000
- SmoothEye60,000 ֏
- Դաջվածքների հեռացումսկսած 25,000-ից
- Լազերային հղկումսկսած 15,000-ից
- Լազերային պիլինգսկսած 45,000-ից
- Անոթային աստղիկների հեռացում (դեմք)150 (1 իմպուլս) / 50,000 (ամբողջ)
- Անոթային աստղիկների հեռացում (ոտքեր)100 (1 իմպուլս) / 150,000 (ամբողջ)
- Ակնեի լազերային բուժումսկսած 25,000-ից
- Ռոզացեայի լազերային թերապիա25,000 ֏
- Պիգմենտի հեռացումսկսած 20,000-ից
Վճարման տարբերակներ
Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց
Վճարում կլինիկայի դրամարկղում
Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար
Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։







