HIFU-ն (High-Intensity Focused Ultrasound) ջերմային կոագուլյացիայի միջոցով դեմքի մաշկի ձգման արդյունավետ և անվտանգ միջոց է: էսթետիկ բժշկության ոլորտում այս միջամտության արդյունքին համարժեք արդյունքը մինչև վերջերս հնարավոր էր լինում ստանալ միայն պլաստիկ վիրահատության միջոցով: Փափուկ հյուսվածքների ընդգծված պտոզի դեպքում վիրահատական դեմքի ձգումը (facelifting) դեռևս մնում է ակտուալ:

HIFU-ի սկզբունքը

Լիֆտինգի արդյունքը բարձր հաճախականությամբ ուլտրաձայնային իմպուլսների ազդեցությունն է դերմի խորքային շերտերի վրա․ ուլտրաձայնային ալիքը ներթափանցում է մաշկի խորը շերտեր մինչև 13մմ խորությամբ։

Առավելությունները՝

  • չկա վերականգնողական շրջան,
  • արդյունքը միջամտությունից հետո որոշակի ժամանակահատվածում ամեն օր ավելի նկատելի է դառնում,
  • երկարատև արդյունք՝ մինչև 2 տարի։

Ցուցումներ՝

  • տարիքային փոփոխություններ,
  • կրկնակզակ,
  • այտերի ուրվագծերի կորուստ,
  • մաշկի կախվածություն և գունատություն պարանոցի և կզակի հատվածում,
  • դեմքի օվալի և ստորին ծնոտի ուրվագծի խախտում,
  • քիթ-շրթնային ծալքերի խորացում, շուրթերի անկյունների կախվածություն,
  • հոնքերի կախվածություն,
  • գրավիտացիոն պտոզ (իջեցում):

Հակացուցումներ՝

  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • էպիլեպսիա,
  • մաշկային բորբոքումներ,
  • ինֆեկցիաներ,
  • ուռուցքային հիվանդություններ,
  • գայլախտ և այլ աուտոիմունային հիվանդություններ:

Այս ծառայությունը մատուցող բժիշկները

Բոլոր բժիշկները

Գնացուցակ

Դեմքի ապարատային խնամք1
  • HIFU, HIRONIC DOUBLO 2.0 Newսկսած 80,000-ից
Ներարկումներ1
  • Թելերով ձգումսկսած 32,000-ից
Ամբողջ գնացուցակը

Վճարման տարբերակներ

Բանկային քարտ

Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց

Կանխիկ

Վճարում կլինիկայի դրամարկղում

Նվեր քարտ

Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար

Ապառիկ

Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։

  • IdramRocket Line
  • Inecobankpaylater
  • Evocabank

Գրանցվել անվճար խորհրդատվության

Գրանցվել խորհրդատվության

Թողեք ձեր հեռախոսահամարը․ մենք կկապվենք ձեզ հետ՝ այցը համաձայնեցնելու համար։

Զանգահարեք մեզ +374 12 32 32 32

Շնորհակալություն

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է