Red Touch լազերային երիտասարդացում

Red Touch-ը իտալական DEKA ընկերության լազեր է, որը կիրառվում է մաշկի երիտասարդացման համար։ Այն արձակում է 675 նմ ալիքի երկարությամբ կարմիր լույս։

Էսթետիկ լազերների մեծ մասի հիմնական թիրախը մաշկում առկա ջուրն է։ Red Touch-ի լույսը հիմնականում կլանում է դերմայում գտնվող կոլագենը։

Լազերն աշխատում է ֆրակցիոն եղանակով՝ մաշկի խորքում ստեղծելով տաքացման փոքր օջախներ, որոնք խթանում են կոլագենի նորացումը։ Դրանց միջև մաշկը մնում է անվնաս։ Ալիքի երկարությունն ու ներկառուցված սառեցումն օգնում են պաշտպանել մաշկի արտաքին շերտը, ուստի վերականգնման շրջանը սովորաբար կարճ է։

Որ դեպքերում կարող է օգնել Red Touch-ը

  • Մանր և միջին խորության կնճիռներ
  • Մաշկի ամրության նվազում
  • Մաշկի անհարթություն և լայնացած ծակոտիներ
  • Մակերեսային պիգմենտացիա
  • Ակնեից հետո մնացած սպիներ (պոստակնե)

Ինչպես է անցնում միջամտությունը

Միջամտությունից առաջ մաշկը մաքրում են, իսկ աչքերը պաշտպանում հատուկ ակնոցներով։ Բժիշկը սկաներով հագեցած լազերային գլխիկն անցկացնում է ընտրված հատվածի վրայով։

Կարող եք զգալ ջերմություն և ծակծկոց, իսկ սառեցումն օգնում է միջամտությունն ավելի հարմարավետ դարձնել։ Դեմքի մշակումը տևում է մոտ կես ժամ։ Ճշգրիտ տևողությունը բժիշկը նշում է խորհրդատվության ժամանակ։

Միջամտությունից հետո

Միջամտությունից հետո կարող են լինել կարմրություն և թեթև այտուց, որոնք պահպանվում են մեկից մինչև մի քանի օր։ Դրան կարող է հաջորդել նուրբ թեփոտում։ Անհրաժեշտ է մաշկը պաշտպանել արևից։

Քանի սեանս է անհրաժեշտ

Սեանսների քանակն ու դրանց միջև ընդմիջումները բժիշկը որոշում է խորհրդատվության ժամանակ։ Յուրաքանչյուր սեանսից հետո կոլագենի ձևավորումը շարունակվում է շաբաթներ շարունակ։

Հակացուցումներ

Խորհրդատվության ժամանակ բժիշկը ստուգում է հետևյալ հակացուցումների առկայությունը։

  • Հղիություն և կրծքով կերակրում
  • Ակտիվ բորբոքում կամ վարակ՝ մշակվող հատվածում
  • Թարմ արևայրուք
  • Լույսի նկատմամբ զգայունությունը բարձրացնող դեղերի ընդունում
  • Ուռուցքաբանական հիվանդություններ
  • Կելոիդային սպիների առաջացման հակում

Այս ծառայությունը մատուցող բժիշկները

Բոլոր բժիշկները

Գնացուցակ

Դեմքի ապարատային խնամք1
  • Red Touch by Deka49,000 ֏
Ամբողջ գնացուցակը

Վճարման տարբերակներ

Բանկային քարտ

Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց

Կանխիկ

Վճարում կլինիկայի դրամարկղում

Նվեր քարտ

Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար

Ապառիկ

Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։

  • IdramRocket Line
  • Inecobankpaylater
  • Evocabank

Գրանցվել անվճար խորհրդատվության

Գրանցվել խորհրդատվության

Թողեք ձեր հեռախոսահամարը․ մենք կկապվենք ձեզ հետ՝ այցը համաձայնեցնելու համար։

Զանգահարեք մեզ +374 12 32 32 32

Շնորհակալություն

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է