Eva LED-ը AAMS (Ֆրանսիա) ընկերության պրոֆեսիոնալ LED լուսաթերապիայի համակարգ է։ Հենակին ամրացված լուսադիոդային վահանակը տեղադրվում է դեմքի վերևում։ Սարքն ունի նաև մարմնի և գլխամաշկի համար նախատեսված ծրագրեր։
Տարբեր գույների լույսը տարբերվում է ալիքի երկարությամբ և ազդում է մաշկի տարբեր խորություններում։ Կարմիր լույսը նպաստում է մաշկի թարմացմանն ու կոլագենի արտադրությանը, իսկ դեղինը (սաթագույնը) հանգստացնում է մաշկը և մեղմում կարմրությունը։ Կապույտ լույսն ազդում է ակնեի առաջացմանը մասնակցող բակտերիաների վրա։
Կիրառման ցուցումներ
- Խամրած և հոգնած տեսք ունեցող մաշկ
- Կարմրություն և զգայունություն
- Ակնե և բորբոքում
- Միջամտություններից հետո մաշկի վերականգնում
- Ծերացման վաղ նշաններ
Միջամտության ընթացքը
Սեանսի ընթացքում պառկում եք, իսկ աչքերը պաշտպանվում են լույսից։ Բժիշկն ընտրում է ծրագիրը, իսկ սարքը հարմարեցնում է լուսային հզորությունը։ Սեանսը տևում է մոտ 15–20 րոպե։
Միջամտությունից հետո
Միջամտությունը նուրբ է և անցավ․ լույսը չի տաքացնում ու չի վնասում մաշկը։ Eva LED լուսաթերապիան ինքնին վերականգնման շրջան չի պահանջում։
Համակցումը այլ միջամտությունների հետ
Eva LED-ը կիրառվում է թե՛ առանձին, թե՛ լազերային միջամտությունից, պիլինգից, մաշկի մաքրումից կամ միկրոասեղային միջամտությունից հետո։ Վերջին դեպքերում այն հաճախ օգտագործվում է մաշկը հանգստացնելու և վերականգնումն արագացնելու համար։ «Ավանտա» կլինիկայում հասանելի է CO2 + Eva LED փաթեթը։
Սեանսների քանակը
Լուսաթերապիան անցկացվում է մի քանի սեանսից բաղկացած կուրսով՝ հաճախ շաբաթական 1–2 անգամ։ Սեանսների քանակն ու հաճախականությունը բժիշկը որոշում է խորհրդատվության ընթացքում։
Հակացուցումներ
Խորհրդատվության ընթացքում բժիշկը ստուգում է հետևյալ հակացուցումների առկայությունը։
- Հղիություն
- Էպիլեպսիա կամ լույսի նկատմամբ զգայունություն
- Լույսի նկատմամբ զգայունությունը բարձրացնող դեղերի ընդունում
- Ուռուցքաբանական հիվանդություններ
Այս ծառայությունը մատուցող բժիշկները
Տաթև ՍտեփանյանԲժիշկ-մաշկաբան
Լիլիթ ԳևորգյանԲժիշկ-մաշկաբան
Գայանե ՄկրտչյանԲժիշկ-մաշկաբան
Գրետա ԴավթյանԲժիշկ-մաշկաբան
Տաթևիկ ՄուրադյանԲժիշկ-մաշկաբան
Գոհար ՉոբանյանԲժիշկ-մաշկաբան
Հռիփսիմե ՍտեփանյանԲժիշկ-մաշկաբանԳնացուցակ
Դեմքի ապարատային խնամք1
- Eva Led թերապիա12,000 ֏
Դեմքի խնամքի փաթեթներ1
- 10. CO2 + Eva Led19,000 ֏Փաթեթը ներառում է՝ CO2 կարբօքսիթերապիա, Eva Led թերապիա, BTL պրեսոթերապիա
Վճարման տարբերակներ
Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց
Վճարում կլինիկայի դրամարկղում
Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար
Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։







