Տրիխոսկոպիա, գլխամաշկի դիագնոստիկա

Տրիխոսկոպիան գլխամաշկի և մազերի վիճակի համակարգչային ախտորոշում է:

Պրոցեդուրայի էությունը

Հիմնական մեթոդը գլխի` խնդիր ունեցող հատվածի ուսումնասիրումն է տրիխոսկոպի միջոցով: Սարքավորումը իրենից ներկայացնում է հատուկ օպտիկայով տեսախցիկ:

Հետազոտության արդյունքները 10-1000 անգամ խոշորացումով ցուցադրվում են համակարգչի մոնիտորին:

Տրիխոսկոպիան կատարվում է հատուկ գլխիկի միջոցով: Մաս առ մաս ուսումնասիրում ենք գլխի մազածածկ հատվածը: Մասնագետը զննում է վնասված և առողջ հատվածները: Մասնագետը վերլուծում է պրոցեդուրայի արդյունքում ստացված ողջ տեղեկատվությունը: Արդյունքները պահպանվում են համակարգչի մեջ:

Տրիխոսկոպի միջոցով ֆիքսվում են մազածածկույթի հատվածում տեղի ունեցող բոլոր գործընթացները՝

  • ֆոլիկուլի (մազարմատի) հաստությունն ու որակը,
  • ֆոլիկուլի քանակությունը 1ք/սմ-ում,
  • թափվող և աճող մազերի տոկոսային հարաբերակցությունը,
  • մազաթափության աստիճանը,
  • մազաթափության ակտիվացման դինամիկան:

Տրիխոսկոպիան մազերի հետազոտության ապացուցողական մեթոդներից է: Անհրաժեշտ է բուժման արդյունքը գնահատելու համար:

Կրկնակի հետազոտությունը կատարվում է 3-6 ամիս հետո:

Առավելություններ՝

  • Ապահովում է բարձր տեղեկացվացություն
  • Բացարձակ անցավ է
  • Արագ է
  • Ապահովում է բուժման արդյունավետությունն օբյեկտիվորեն գնահատելու հնարավորություն

Ցուցումներ՝

  • Ալոպեցիայի (ճաղատության) բոլոր տեսակները
  • Մազերի ճյուղավորում
  • Մազերի հետ կապված խնդիրներ

Այս ծառայությունը մատուցող բժիշկները

Բոլոր բժիշկները

Գնացուցակ

Դեմքի ապարատային խնամք1
  • Դեմքի դիագնոստիկա15,000 ֏
Խալերի և նորագոյացությունների ախտորոշում և հեռացում1
  • Նորագոյացությունների դիագնոստիկա Fotofinderսկսած 15,000-ից
Մազաթափության բուժում1
  • Տրիխոսկոպիա Fotofinder15,000 ֏
Ամբողջ գնացուցակը

Վճարման տարբերակներ

Բանկային քարտ

Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց

Կանխիկ

Վճարում կլինիկայի դրամարկղում

Նվեր քարտ

Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար

Ապառիկ

Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։

  • IdramRocket Line
  • Inecobankpaylater
  • Evocabank

Գրանցվել անվճար խորհրդատվության

Գրանցվել խորհրդատվության

Թողեք ձեր հեռախոսահամարը․ մենք կկապվենք ձեզ հետ՝ այցը համաձայնեցնելու համար։

Զանգահարեք մեզ +374 12 32 32 32

Շնորհակալություն

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է