Ախտորոշում SIAscopy

Սիասկոպիան մաշկի վրա առաջացած նորագոյացություններն ուսումնասիրող արագ և անվնաս մեթոդ է: Հայտնի է իր բարձր ճշգրտությամբ:

SIMSYS թվային վիդեո դիագնոստիկան ժամանակակից տեխնոլոգիաների վառ օրինակ է: Բարձր որակի նկարահանման շնորհիվ կարելի է խուսափել մաշկը վնասելուց, ծակելուց, քերելուց: Այդ վնասվածքները խախտում են մաշկի ամբողջականությունը, խորացնում են խնդիրները:

Մեթոդի էությունը
Սիասկոպիան հիմնված է լուսային ճառագայթների ալիքների, պիգմենտային մելանինի, կոլագենի ու հեմոգլոբինի փոխազդեցության վրա (ֆոտոսպեկրոմետրիա):

Ամբողջ տեղեկատվությունը եռաչափ կերպով արտացոլվում է էկրանի վրա:

Լուսային ճառագայթները ներթափանցում են մինչև 2 մմ խորություն: Դա հնարավորություն է տալիս ուսումնասիրելու մաշկի խորքային շերտերը:

Ամբողջ տեղեկատվությունը եռաչափ կերպով արտացոլվում է էկրանի վրա: Պատկերները խոշորացվում են մոտ 40 անգամ: Հստակ երևում է գոյացության կառուցվածքը, գույնը, մելանինի ու հեմոգլոբինի կոնցենտրացիան:

Անցկացվող ուսումնասիրությունը բժշկին որոշում ընդունելու հնարավորություն է տալիս․ կա՛մ պարբերաբար ուսումնասիրել նորագոյացության փոփոխությունները, կա՛մ շտապ կարգով հեռացնել:

Այս բազմատեսակ պատկերը հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում ռեալ տեղեկություններ ստանալ մաշկի՝ ցանկացած տեսակի գոյացությունների վիճակի մասին:

Տեղեկությունները պահպանվում են նաև տվյալների բազայում:

Հետազոտության տվյալները տրամադրվում են այցելուին:

Տեղեկությունները պահպանվում են նաև տվյալների բազայում: Այն հնարավորություն է տալիս համեմատել ցուցանիշները: Հետևել նորագոյացության վիճակին:

Ծառայության առավելությունները՝

  • արագություն,
  • ճշգրտություն,
  • ցավի բացակայություն,
  • ոչ ինվազիվություն,
  • հստակություն:

Ապացուցված է, որ սիասկոպիայի օգնությամբ մելանոմայի դիագնոստիկայի արդյունավետությունը կազմում է ավելի քան 96%:

Ուսումնասիրված տեղեկությունների վրա հիմնվելով՝ Ավանտայի մաշկաբաններն ըստ անհրաժեշտության այցելուին նշանակում են խալերի հյուսվածքաբանական հետազոտություն:

Խալերի դիագնոստիկան մելանոմայի վաղ հայտնաբերման և կանխարգելման լավագույն տարբերակն է:

Հեռացումները բացառապես կատարվում են՝ ելնելով ստացված ցուցանիշներից:

Խալերի դիագնոստիկան մելանոմայի վաղ հայտնաբերման և կանխարգելման լավագույն տարբերակն է:

Ժամանակին դիմեք մասնագետի, ով կնշանակի անհրաժեշտ հետազոտությունները:

Ավանտա նորարարական բժշկական կենտրոնում խորհրդատվությունն անվճար է:

Այս ծառայությունը մատուցող բժիշկները

Բոլոր բժիշկները

Գնացուցակ

Խալերի և նորագոյացությունների ախտորոշում և հեռացում2
  • Նորագոյացությունների դիագնոստիկա Fotofinderսկսած 15,000-ից
  • Մարմնի գոյացությունների քարտեզագրում Fotofinderսկսած 50,000-ից
Ամբողջ գնացուցակը

Վճարման տարբերակներ

Բանկային քարտ

Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց

Կանխիկ

Վճարում կլինիկայի դրամարկղում

Նվեր քարտ

Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար

Ապառիկ

Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։

  • IdramRocket Line
  • Inecobankpaylater
  • Evocabank

Գրանցվել անվճար խորհրդատվության

Գրանցվել խորհրդատվության

Թողեք ձեր հեռախոսահամարը․ մենք կկապվենք ձեզ հետ՝ այցը համաձայնեցնելու համար։

Զանգահարեք մեզ +374 12 32 32 32

Շնորհակալություն

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է