Օնիխոմիկոզը եղունգների ամենատարածված հիվանդություններից է: Ոչ լիարժեք բուժման դեպքում կա եղունգի դեֆորմացիայի ու կորստի վտանգ:
Այս հիվանդությունը հաճախ առաջացնում է ֆիզիկական և հոգեբանական անհարմարություններ:
Միջամտության էությունը
Լազերի ճառագայթը կենտրոնանում է եղունգի վնասված հատվածի ու սնկի կառուցվածքի վրա:
Լազերի լուսային էներգիան վերափոխվում է ջերմային էներգիայի: Տեղային ջերմաստիճանը բարձրանում է մինչև 45-53 աստիճան: Դա քայքայում է սնկային բջիջների սպիտակուցների կառուցվածքը: Ստերիլիզացնում է եղունգն իր ամբողջ հաստությամբ: Այցելուն զգում է միայն թեթև ջերմություն ներազդման զոնայում:
Առավելությունները՝
- միջամտության արագություն,
- ատրավմատիզմ,
- արագ արդյունք:
Սնկային հիվանդությունների պատճառները՝
- հակաբորբոքայիններով երկարատև բուժում,
- անուղղակի շփում սնկային հիվանդության կրողի հետ,
- հասարակական լողավազաններ, շոգեբաղնիք և այլն,
- ցածր իմունիտետ:
Միջամտության տևողությունը՝ 30 րոպե:
Այցելությունների հաճախականություն՝ 3-6 անգամ:
Վերականգնողական շրջան չկա։
Ինչի հետ է համատեղելի՝
- դեղորայքային բուժում,
- պոդոլոգիական մշակում:
Այս ծառայությունը մատուցող բժիշկները
Բոլոր բժիշկներըԳնացուցակ
Եղունգների և ոտնաթաթի ախտահարումների բուժում3
- Եղունգների սնուցման խանգարման բուժումսկսած 7,500-ից
- Եղունգների սնկային ախտահարման լազերային բուժում20,000 ֏
- Ներաճած եղունգների բուժումսկսած 20,000-ից
Վճարման տարբերակներ
Visa, Mastercard, ArCa՝ կլինիկայում և առցանց
Վճարում կլինիկայի դրամարկղում
Ավանտայի նվեր քարտով կարելի է վճարել ցանկացած ծառայության համար
Ապառիկի պայմանները սահմանում է բանկը․ մանրամասները ճշտեք մեր համակարգողի մոտ։








