Ինչու դեղամիջոցները բավարար չեն
Անդրոգեն մազաթափության դեպքում մազերը վերականգնելու միակ արդյունավետ եղանակը մազերի փոխպատվաստումն է։ Մնացյալ միջոցները, այդ թվում դեղորայքային բուժումը, այս դեպքում ցանկալի արդյունք չեն տալիս։
Ինչպես է աշխատում փոխպատվաստումը
Փոխպատվաստման ժամանակ գենետիկորեն առողջ մազարմատները վերաբաշխվում են գլխամաշկի այն հատվածներում, որտեղ մազերը նոսրացել են կամ բացակայում են։ Քանի որ օգտագործվում են պացիենտի սեփական մազերը, արդյունքը բնական տեսք ունի։ Ավանտայում կիրառում ենք միայն մազարմատային մեթոդներ՝ առանց արհեստական մազերի։
Մեթոդները
- FUT՝ մազարմատային միություններով փոխպատվաստում
- FUE՝ մազարմատների փոխպատվաստում միավոր հանույթներով, այդ թվում՝ երկար մազերի փոխպատվաստում
- BHT՝ մազերի փոխպատվաստում մարմնից
Ավանտան Հայաստանի այն եզակի կլինիկաներից է, որտեղ նույն հմտությամբ տիրապետում են մազերի փոխպատվաստման բոլոր ժամանակակից մեթոդներին։ Թե որ մեթոդը կամ դրանց համադրությունն է Ձեզ համար առավել նպատակահարմար, որոշվում է բժշկի հետ խորհրդատվության ժամանակ։
Խորհրդատվությունն անվճար է և գաղտնի։ Գրանցման համար զանգահարեք 012 32 32 32 կամ թողեք հայտ կայքում։




