Ավանտայի ծննդյան օրը՝ Ծաղկունյաց լեռներում

Այս տարի «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոնի ծննդյան օրը նշեցինք այնտեղ, որտեղ հասնելու համար պետք էր ճանապարհ անցնել՝ Ծաղկունյաց լեռներում։

Դժվար վերելք, կտրուկ արահետներ, հոգնածություն, իրար օգնելու պահեր… և վերջում՝ գագաթը։ Բաց երկնքի տակ ամբողջ թիմով միասին նշեցինք Ավանտայի ծնունդը։

Օրը շարունակվեց Աղվերանում՝ ջերմ խնջույքով, խարույկով, հայկական պարերով ու իսկական թիմային տրամադրությամբ։

Այս օրը ևս մեկ անգամ ապացուցեց՝ գագաթներին միայնակ չեն հասնում։ Շնորհավոր ծնունդդ, սիրելի՛ Ավանտա։ Դեպի նոր ճանապարհներ, դեպի նոր գագաթներ՝ միասին։

Գրանցվել խորհրդատվության

Թողեք ձեր հեռախոսահամարը․ մենք կկապվենք ձեզ հետ՝ այցը համաձայնեցնելու համար։

Զանգահարեք մեզ +374 12 32 32 32

Շնորհակալություն

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է